Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգ։

Կրեդիտային համակարգի ներդրման նպատակն է՝

  • զարգացնել կրթական միասնական միջավայր հանրակրթական ուսումնական հաստատությունների և երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, մարզադպրոցների և արտադպրոցական այլ կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից), արհեստագործական ուսումնարանների, կրթական այլ հաստատությունների միջև՝ նպաստելով սովորողի կրթության առավել արդյունավետ կազմակերպմանը,
  • առավել դյուրին դարձնել սովորողների շարժունությունը և անցումը՝ հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ,
  • խթանել համադրելիությունը միջնակարգ կրթության երրորդ աստիճանում և նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացների կազմակերպման միջև,
  • հանրակրթությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին,
  • նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը և հետաքրքրությունների զարգացմանը:
  • Քննարկվել է

    19.08.2021 - 05.09.2021

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 19134

Տպել

Առաջարկներ`

Davit Azizian

23.08.2021

Լավ կլինի ավելի շատ թվով դպրոցներում փորձարկեք նախագիծը՝ ավելի օպտիմալ և ռեալ արդյունք ստանալու համար։ Նախագծի աշխատելու համար, անհրաժեշտ է նաև դպրոցներից վերացնել դատարկ գնահատականներ, այս նախագծի դեպքում կրեդիտներ տրամադրելու, որովհետև ես վստահ եմ, որ տրվող կրեդիտները կեղծվելու են ուսուցիչների կողմից՝ իբր թե լավություն աշակերտին, բայց իրականում աշխատելու ցանկության բացակայություն է։

Մարինե Հովհաննիսյան

23.08.2021

Կարևոր է ՝նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը և հետաքրքրությունների զարգացմանը:

Արմեն Բուդաղյան

22.08.2021

1․ Նախագծում առկա ենմի շարք անհամապատասխանություններ, մասնավորապես՝ 14-րդ կետում սահմանվում է, որ 1 կրեդիտը 34 ժամ է, մինչդեռ անմիջապես հետո, 15-րդ կետում, այն սահմանվում է համարժեք 35 ժամի։ 2․ Խոսվում է ԲԿ համակարգի հետ համադրելիության մասին, մինչդեռ ՀՀ ԲԿ համակարգում 1 կրեդիտը ենթադրում է 30 ժամ ուսումնական բեռնվածություն, իսկ ընդհանրապես ԵԲԿՏ-ում 24-32 ժամ։ 3․ Եթե սովորողի տարեկան բեռնվածությունը ցածր է 60 կրեդիտից, նշանակում է նա թերբեռնված է։ Հարց է առաջանում, ինչու է ՄԿ 3-րդ աստիճանում սովորողը գրեթե 2 անգամ թերբեռնված։ Ենթադրում եմ, որ 1190 ժամը կարող է վերաբերվել միայն լսարանային ժամերին, մինչդեռ բեռնվածությունը կրեդիտներով հաշվարկելիս պետք է ընդգրկել նաև արտալսարանային աշխատանքը։ Կարգում չի տրված թե ինչպես է հաշվարկվում արտալսարանային բեռնվածությունը։ 4․ Կարծում եմ ճիշտ կլիներ կարգի հետ միասին տալ նաև այն աղբյուրների հղումները, որոնցից օգտվել է հեղինակային խումբը, և այլն։

Տեսնել ավելին