Добавить в избранное

Проект принят

«Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի վերաբերյալ

 

1.

Անհրաժեշտությունը

 

«Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀO-21-Ն ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված էլեկտրոնային աճուրդի իրականացման հետ կապված հարաբերությունների սահմանման և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակի հաստատման անհրաժեշտությամբ: 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Օրենքով որպես գնում կատարելու ընթացակարգ նախատեսվել է էլեկտրոնային աճուրդը, որի իրականացման կարգը Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հաստատում է ՀՀ կառավարությունը:

Միաժամանակ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսվել է, որ ՀՀ կառավարությունը հաստատում է էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակ: Այս կապակցությամբ Նախագծով նախատեսվել է լիազորել ՀՀ ֆինանսների նախարարին` հաստատել նշված ցուցակը` հաշվի առնելով նաև հնարավոր ճկունություն ապահովելու անհրաժեշտությունը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նապատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակն է սահմանել էլեկտրոնային աճուրդի իրականացման հետ կապված հարաբերությունները և ապահովել իրավական հիմք` էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը ՀՀ ֆինանսների նախարարի կողմից հաստատելու համար: 

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Որոշ­ման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն

·                                էլեկտրոնային աճուրդների իրականացումն ապահովող համակարգը,

·                                պատվիրատուների և մասնակիցների` նշված համակարգում գրանցման կարգը,

·                                Էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման առանձնահատկությունները:

Նախագծի ընդունմամբ կապահովվի իրավական հիմք` էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը ՀՀ ֆինանսների նախարարի կողմից հաստատելու համար:

7.

Այլ տեղեկություններ առկա չեն

 

---

 


  • Обсуждалось

    10.02.2017 - 27.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая, Управление государственным имуществом, Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 14286

Принт