Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 867-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  9-Ի N 867-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

       1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին սահմանելու անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ (ՀՕ-253-Ն ընդունված է 08.05.2019թ.), որտեղ սահմանվել է ՀՀ կառավարության կազմը և կառուցվածքը: 

       2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններ սահմանելու մասին» թիվ 867-Լ որոշմամբ սահմանված չէր այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի (08.05.2019թ. ՀՕ-253-Ն օրենքի խմբագրությամբ) 2-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կառավարության կառուցվածքում ընդգրկված է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

         3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 «Քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններ սահմանելու մասին» N 876-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ պետք է կատարվի ՀՀ կառավարության կողմից (հիմք՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մաս):

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է այլընտրանքային ծառայության կազմակերպման գործընթացը պատշաճ ապահովելուն:

         4. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով նախատեսվում է այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություն վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

       5․ Lրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 867-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում։

       6․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N  867-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

       7. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմում։

      8. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջների պատշաճ կատարումը:

 

 

  • Обсуждалось

    11.08.2021 - 26.08.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4534

Принт