ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 867-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 867-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին սահմանելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ (ՀՕ-253-Ն ընդունված է 08.05.2019թ.), որտեղ սահմանվել է ՀՀ կառավարության կազմը և կառուցվածքը:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններ սահմանելու մասին» թիվ 867-Լ որոշմամբ սահմանված չէր այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին:
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի (08.05.2019թ. ՀՕ-253-Ն օրենքի խմբագրությամբ) 2-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կառավարության կառուցվածքում ընդգրկված է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
«Քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններ սահմանելու մասին» N 876-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ պետք է կատարվի ՀՀ կառավարության կողմից (հիմք՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մաս):
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է այլընտրանքային ծառայության կազմակերպման գործընթացը պատշաճ ապահովելուն:
4. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով նախատեսվում է այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություն վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:
5․ Lրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 867-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում։
6․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 867-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
7. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմում։
8. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջների պատշաճ կատարումը:
-
Քննարկվել է
11.08.2021 - 26.08.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 4539
Տպել