В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N725-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N725-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման
Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանելու մասին» N 725-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակը պայմանավորված է օտարերկրյա պետության ծննդյան վկայական ունեցող անձի կողմից ծննդյան վկայականի հիման վրա ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ստանալիս նրա անձը հաստատող փաստաթղթում անհատական տվյալների անգլերեն գրառման հետ համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությամբ:- Կարգավորման նպատակը և բնույթը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 725-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված է, որ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձն ունի նաև օտարերկրյա պետության կողմից տրված անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված ճամփորդական այլ փաստաթուղթ (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ), ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և (կամ) նույնականացման քարտում նրա ազգանվան և անվան անգլերեն գրառումը պետք է համընկնի տվյալ պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթղթում կատարված անգլերեն գրառման հետ: Պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձինք ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն՝ չունենալով օտարերկրյա պետության քաղաքացու անձնագիր կամ օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ, և ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար ներկայացնում են օտարերկրյա պետության կողմից տրված ծննդյան վկայական։ Ծննդյան վկայականում նշված անհատական տվյալների հիման վրա տրվում է ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ, որում անգլերեն գրառումը կատարվում է ՀՀ ազգային ստանդարտին համապատասխան։ Արդյունքում ծննդյան վկայականի և անձնագրի անգլերեն գրելաձևերի միջև առաջանում է տարբերություն, ինչը խնդիրներ է առաջացնում անձին իր իրավունքներն իրացնելիս նույնացնելու հարցում։
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում օտարերկրյա պետության ծննդյան վկայական ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալիս կապահովվի ՀՀ քաղաքացու անձնագրի և ծննդյան վկայականում նշված անհատական տվյալների անգլերեն գրելաձևի համապատասխանությունը՝ ապահովելով անձի նույնացումը և իրավունքների անարգել իրացումը:
ՀՀ ոստիկանություն
-
Обсуждалось
04.08.2021 - 19.08.2021
-
Тип
Pешение
-
Область
Конституционное и административное законодательство
-
Министерство
Полиция
Просмотры 6245
Принт