Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N725-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N725-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասինՀՀ կառավարության որոշման ընդունման


  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
    Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանելու մասին» N 725-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակը պայմանավորված է օտարերկրյա պետության ծննդյան վկայական ունեցող անձի կողմից ծննդյան վկայականի հիման վրա ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ստանալիս նրա անձը հաստատող փաստաթղթում անհատական տվյալների անգլերեն գրառման հետ համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությամբ:
  2. Կարգավորման նպատակը և բնույթը
    Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 725-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված է, որ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձն ունի նաև օտարերկրյա պետության կողմից տրված անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված ճամփորդական այլ փաստաթուղթ (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ), ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և (կամ) նույնականացման քարտում նրա ազգանվան և անվան անգլերեն գրառումը պետք է համընկնի տվյալ պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթղթում կատարված անգլերեն գրառման հետ: Պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձինք ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն՝ չունենալով օտարերկրյա պետության քաղաքացու անձնագիր կամ օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ, և ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար ներկայացնում են օտարերկրյա պետության կողմից տրված ծննդյան վկայական։ Ծննդյան վկայականում նշված անհատական տվյալների հիման վրա տրվում է ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ, որում անգլերեն գրառումը կատարվում է ՀՀ ազգային ստանդարտին համապատասխան։ Արդյունքում ծննդյան վկայականի և անձնագրի անգլերեն գրելաձևերի միջև առաջանում է տարբերություն, ինչը խնդիրներ է առաջացնում անձին իր իրավունքներն իրացնելիս նույնացնելու հարցում։

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում օտարերկրյա պետության ծննդյան վկայական ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալիս կապահովվի ՀՀ քաղաքացու անձնագրի և ծննդյան վկայականում նշված անհատական տվյալների անգլերեն գրելաձևի համապատասխանությունը՝ ապահովելով անձի նույնացումը և իրավունքների անարգել իրացումը:

 

ՀՀ ոստիկանություն

 

  • Քննարկվել է

    04.08.2021 - 19.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6138

Տպել