Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N327-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
_____ _____________ 2021 թվականի N ________Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի
N327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածի27-րդ կետի 2-րդ ենթակետի ե․ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ե․ շահառուի ցանկությամբ մեկնարկային տարվա սկզբում վարկի մայր գումարի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս, իսկ մսային ուղղության տոհմային կենդանիների ձեռքբերման դեպքում՝ առավելագույնը 24 ամիս,»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
04.08.2021 - 19.08.2021
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 5286
Принт