В стадии разработки
«Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2017 թվականի N - Ն
ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՈՒ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 22-րդ, 29-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում ընդունել և հրապարակել գինեգործական արտադրանքի նմուշառման կարգերը և փորձարկման մեթոդները սահմանող ազգային ստանդարտները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
- Մինչև 2017 թվականի բերքից Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինեգործական արտադրանքի նկատմամբ` սույն որոշման պահանջները գործողության մեջ են դրվում 2020 թվականի հունվարի 1-ից:
-
Обсуждалось
28.07.2017 - 13.08.2017
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 9545
Принт