Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

2017  թվականի                N       - Ն

 

ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՈՒ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 22-րդ, 29-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում ընդունել և հրապարակել գինեգործական արտադրանքի նմուշառման կարգերը և փորձարկման մեթոդները սահմանող ազգային ստանդարտները:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
  4. Մինչև 2017 թվականի բերքից Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինեգործական արտադրանքի նկատմամբ` սույն որոշման պահանջները գործողության մեջ են դրվում 2020 թվականի հունվարի 1-ից:
  • Քննարկվել է

    28.07.2017 - 13.08.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9540

Տպել