Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1200 – Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

                                  2021 թվականի    N     - Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N  1200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևը սահմանելու մասին N 1200 – Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

 

  • Որոշման N 1 հավելվածում՝

 

ա. 3-րդ կետը լրացնել 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ՝

«7) իր գործառույթների իրականացման արդյունքում վերհանված խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ՝ Հայաստանի  Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին է ներկայացնում առաջարկներ.

8) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող նիստում ծանոթանում է տվյալ տարվա հաշվետու ժամանակահատվածում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին կամ հավանական զոհերին տրամադրած  աջակցության և պաշտպանության գործընթացին.

9) անհրաժեշտության դեպքում այցելություններ է կատարում թրաֆիքինգի զոհերի համար թիրախային  համարվող վայրեր՝ (հատուկ դպրոցներ, հոգեբուժարաններ, մանկատներ և այլ խնամքի հաստատություններում) ուսումնասիրություններ և իրազեկման աշխատանքներ իրականցնելու, ինչպես նաև այդ վայրերում արտագնա նիստեր կազմակերպելու համար։»

բ. 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

  8․ Հանձնաժողովի նիստին, ըստ անհրաժեշտության, խորհրդատուի կարգավիճակով կարող են մասնակցել պետական այլ շահագրգիռ մարմինների պատասխանատու աշխատակիցներ,  հոգեբաններ, մանկավարժներ և այլ մասնագետներ: 

գ. 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝ 

«11. Հանձնաժողովի որոշումներն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: Հանձնաժողովի անդամների մեծամասնության համաձայնության դեպքում, ըստ անհրաժեշտության,  մարդուն զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ տալու մասին հանձնաժողովի որոշման քաղվածքի մեկական օրինակ կարող է տրամադրվել նախանույնացումն իրականացրած իրավասու մարմնին,  նույնացված զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին կամ նրա օրինական ներկայացուցչին։ Հանձնաժողովի քարտուղարը քաղվածքը հանձնելու մասին կատարում է համապատասխան գրառում հատուկ մատյանում` նշելով ստացողի անունը, ազգանունը, նրան աջակցող կազմակերպության անվանումը, ստանալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Գրառման դիմաց դրվում է ստացողի ստորագրությունը:  Քաղվածքի օրինակելի ձևը և մատյանի ձևը հաստատվում է հանձնաժողովի կողմից՝ հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ։ Հանձնաժողովի մասնակիցների առարկությունների և առաջարկությունների մասին հայտարարությունները, եթե այդպիսիք եղել են, արտացոլվում են նիստի արձանագրությունում։» 

դ. 13-րդ կետի 2-րդ  ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«2) իր կամ հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ կամ իրավասու մարմինների միջնորդությունների հիման վրա հանձնաժողովի նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին իրազեկում ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի նիստ.» 

ե. 13-րդ կետի 7-րդ  ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«7) իրավասու մարմիններից ստանում է տեղեկատվություն և յուրաքանչյուր կիսամյակ, մինչև հաջորդող ամսվա 15-ը Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ է ներկայացնում սույն որոշման N 2 հավելվածով նախատեսվող հաշվետվությունը.» 

զ․ 18-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։ 

2) Որոշման N 2 հավելվածը  շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

------------------- ի

N ------------------- Ն որոշման

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1200-Ն որոշման

 

ՁԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

  • հաշվետու ժամանակահատվածում նույնացման ներկայացված հավանական զոհերի թիվը.

 

  • հաշվետու ժամանակահատվածում նույնացված զոհերի՝

ա.թիվը,

բ.սեռը,

գ.տարիքը,

դ.քաղաքացիությունը,

ե.բնակության վայրը,

զ.թրաֆիքինգի/շահագործման տեսակը

 

  • աջակցություն ստանալու նպատակով՝ ուղղորդված հավանական զոհերի, զոհերի/հատուկ կատեգորիայի զոհերի թիվը, օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց տրամադրված աջակցության տեսակները (պետական և ոչ պետական)

 

  • հավանական զոհին/զոհերին հայտաբերող կառույցը/կառույցները (կազմակերպություն/ները).

 

  • պաշտպանության համար ներկայացված միջնորդությունները և միջնորդության հիման վրա կայացրած որոշումները.

 

  • հաշվետու ժամանակահատվածում զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայության շրջանակում կատարված ծախսերի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը․

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    24.06.2021 - 12.07.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5169

Принт