Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1200 – Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևը սահմանելու մասին N 1200 – Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
- Որոշման N 1 հավելվածում՝
ա. 3-րդ կետը լրացնել 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ՝
«7) իր գործառույթների իրականացման արդյունքում վերհանված խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին է ներկայացնում առաջարկներ.
8) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող նիստում ծանոթանում է տվյալ տարվա հաշվետու ժամանակահատվածում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին կամ հավանական զոհերին տրամադրած աջակցության և պաշտպանության գործընթացին.
9) անհրաժեշտության դեպքում այցելություններ է կատարում թրաֆիքինգի զոհերի համար թիրախային համարվող վայրեր՝ (հատուկ դպրոցներ, հոգեբուժարաններ, մանկատներ և այլ խնամքի հաստատություններում) ուսումնասիրություններ և իրազեկման աշխատանքներ իրականցնելու, ինչպես նաև այդ վայրերում արտագնա նիստեր կազմակերպելու համար։»
բ. 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
8․ Հանձնաժողովի նիստին, ըստ անհրաժեշտության, խորհրդատուի կարգավիճակով կարող են մասնակցել պետական այլ շահագրգիռ մարմինների պատասխանատու աշխատակիցներ, հոգեբաններ, մանկավարժներ և այլ մասնագետներ:
գ. 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«11. Հանձնաժողովի որոշումներն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: Հանձնաժողովի անդամների մեծամասնության համաձայնության դեպքում, ըստ անհրաժեշտության, մարդուն զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ տալու մասին հանձնաժողովի որոշման քաղվածքի մեկական օրինակ կարող է տրամադրվել նախանույնացումն իրականացրած իրավասու մարմնին, նույնացված զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին կամ նրա օրինական ներկայացուցչին։ Հանձնաժողովի քարտուղարը քաղվածքը հանձնելու մասին կատարում է համապատասխան գրառում հատուկ մատյանում` նշելով ստացողի անունը, ազգանունը, նրան աջակցող կազմակերպության անվանումը, ստանալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Գրառման դիմաց դրվում է ստացողի ստորագրությունը: Քաղվածքի օրինակելի ձևը և մատյանի ձևը հաստատվում է հանձնաժողովի կողմից՝ հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ։ Հանձնաժողովի մասնակիցների առարկությունների և առաջարկությունների մասին հայտարարությունները, եթե այդպիսիք եղել են, արտացոլվում են նիստի արձանագրությունում։»
դ. 13-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«2) իր կամ հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ կամ իրավասու մարմինների միջնորդությունների հիման վրա հանձնաժողովի նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին իրազեկում ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի նիստ.»
ե. 13-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«7) իրավասու մարմիններից ստանում է տեղեկատվություն և յուրաքանչյուր կիսամյակ, մինչև հաջորդող ամսվա 15-ը Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ է ներկայացնում սույն որոշման N 2 հավելվածով նախատեսվող հաշվետվությունը.»
զ․ 18-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։
2) Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
------------------- ի
N ------------------- Ն որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1200-Ն որոշման
ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- հաշվետու ժամանակահատվածում նույնացման ներկայացված հավանական զոհերի թիվը.
- հաշվետու ժամանակահատվածում նույնացված զոհերի՝
ա.թիվը,
բ.սեռը,
գ.տարիքը,
դ.քաղաքացիությունը,
ե.բնակության վայրը,
զ.թրաֆիքինգի/շահագործման տեսակը
- աջակցություն ստանալու նպատակով՝ ուղղորդված հավանական զոհերի, զոհերի/հատուկ կատեգորիայի զոհերի թիվը, օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց տրամադրված աջակցության տեսակները (պետական և ոչ պետական)
- հավանական զոհին/զոհերին հայտաբերող կառույցը/կառույցները (կազմակերպություն/ները).
- պաշտպանության համար ներկայացված միջնորդությունները և միջնորդության հիման վրա կայացրած որոշումները.
- հաշվետու ժամանակահատվածում զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայության շրջանակում կատարված ծախսերի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը․
-
Քննարկվել է
24.06.2021 - 12.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 5164
Տպել