Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1200 – Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1200 – Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն և ՀՀ կառավարության 04.06.2020թ.N 909-Լ որոշման ժամանակացույցի 1.12 կետի պահանջի հիման վրա։
Առաջարկվող փոփոխությամբ կբարելավվի նույնացման հանձնաժողովի՝ որպես հավանական զոհերի նույնացման միակ մարմնի, գործունեության մեխանիզմները։
2․ Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Ներկայացվող նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգում և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևում կատարել փոփոխություններ և լրացումներ, որի արդյունքում կբարելավի նույնացման հանձնաժողովի՝ որպես հավանական զոհերի նույնացման միակ մարմին, գործունեությունը, կապահովի տեղեկատվական հոսքերի կառավարումը և տեղեկատվության փոխանակման ընթացքը, թույլ տալով ամբողջական տեղեկություններ ստանալ շահագործման դեպքերի մասին, հետևել նախաքննության, հետաքննության, աջակցության և պաշտպանության գործընթացներին, ինչպես նաև վերլուծել յուրաքանչյուր դեպքը և ստեղծված իրավիճակը:
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
3․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
-
Քննարկվել է
24.06.2021 - 12.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 5166
Տպել