«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
Հ Ր Ա Մ Ա Ն
«____ » ___________2021 թ. N____________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_________________________________________________________________
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 263-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. հրամանիհավելվածի 72-րդկետի «բնակելիևհասարակականշենքերիպատուհաններից» բառերըփոխարինել «բազմաբնակարան բնակելիևհասարակականշենքերիպատուհաններից, իսկանհատականբնակելիտներիդեպքում՝հողամասիսահմանագծից, » բառերով,
2. hրամանի հավելվածի 305-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «305. Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման կայանները պետք է նախատեսել.
1) քաղաքային և գյուղական բնակավայրերի (բնակելի թաղամասերում) ավտոտեխսպասարկման մեկ «փոքր» կետում՝ մինչև 10 (ներառյալ) մարդատար ավտոմոբիլների,
2) քաղաքային և գյուղական բնակավայրերի ծայրամասերում տեղակայվող ավտոտեխսպասարկման մեկ «միջին» կետում՝ 11-30 մարդատար ավտոմոբիլների,
3) հանրապետական նշանակության ճանապարհների հետ քաղաքային և գյուղական բնակավայրերի սահմանագծերի հատման վայրերում տեղակայվող ավտոտեխսպասարկման մեկ «խոշոր» կետում՝ 30-ից ավելի մարդատար ավտոմոբիլների հաշվարկով:
Ավտոտեխսպասարկման կետերի համար հատկացվող հողամասերի չափերն անհրաժեշտ է ընդունել սույն շինարարական նորմերի 33-րդ աղյուսակում տրված ցուցանիշի համաձայն՝ որը հաշվարկված է ավտոտեխսպասարկման փոքր, միջին և խոշոր կայանների (կետերի) համար:
Աղյուսակ 33
Հ/Հ |
Ավտոտեխսպասարկման կետերի քանակը՝ ըստ փոքր, միջին և խոշոր կայանների |
Հողամասի առավելագույն մակերեսը՝ ըստ ավտոմոբիլների քանակի |
1. |
Սպասարկման «փոքր» կետ՝ մինչև 10 ավտոմոբիլների համար |
0.015հա (150քմ՝ 10 ավտոմոբիլի հաշվարկով) |
2. |
Սպասարկման «միջին» կետ՝ 11-30 ավտոմոբիլների համար |
0.0165հա (165քմ) - 0.0450հա (450քմ) |
3. |
Սպասարկման «խոշոր» կետ՝ 30-ից ավել ավտոմոբիլների համար |
Ըստ 1-ին և 2-րդ կետերում ներկայացված հաշվարկի մեթոդաբանության |
»:
3. Սույնհրամաննուժիմեջէմտնումպաշտոնականհրապարակմանըհաջորդողօրվանից:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ
-
Обсуждалось
17.06.2021 - 02.07.2021
-
Тип
Приказ
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 5430
Принт