ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019 ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ – ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019 միջոցառումը կազմակերպելու մասին» որոշման նախագծի
2019 թվականին ՀՀ-ում կայանալիք Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովի աշխատանքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով մշակվել է ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019 միջոցառումը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը:
Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովը համաշխարհային հարթակում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ և ամենահեղինակավոր միջոցառումն է, որը կազմակերպվում է 1978թ.-ից՝ իր շուրջը համախմբելով գրեթե 100 երկրներից մոտ 2000 ՏՀՏ կազմակերպությունների ղեկավարների և մասնագետների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների, կրթական ոլորտի ներկայացուցիչների և այլ պատվավոր հյուրերի։
2019 թվականի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովը ՀՀ-ում անցկացնելու նպատակով 2015 թվականի մարտի 9-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA-World information Technologies and Services Aliance), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Յու Այ Թի Ի Էքսպո» ընկերության միջև ստորագրվել է 2019 թվականին Հայաստանում Համաժողովի անցկացման մասին համաձայնագիր:
Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովը առաջին նմանատիպ խոշոր հեղինակություն ունեցող միջոցառումն է նախկին Խորհրդային միության տարածքում։
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառումը կազմակերպելու մասին որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառումը կազմակերպելու մասին միջոցառմանը կազմակերպման մասին» որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառումը կազմակերպելու մասին որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019 միջոցառումը կազմակերպելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
Ց Ա Ն Կ
ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019 միջոցառումը կազմակերպելու մասին» որոշման նախագծի հեղինակների (մշակողների)
ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019 միջոցառումը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության կողմից:
Ց Ա Ն Կ
ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019 միջոցառումը կազմակերպելու մասին» միջոցառմանը կազմակերպման մասին» որոշման նախագիծը
ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019 միջոցառումը կազմակերպելու մասին» միջոցառմանը կազմակերպման մասին» որոշման նախագիծը մշակվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա:
-
Обсуждалось
26.07.2017 - 16.08.2017
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 8640
Принт