Հիշել նախագիծը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019 ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ – ՏԵՂԵԿԱՆՔ       

 

ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019 միջոցառումը կազմակերպելու մասին» որոշման  նախագծի

 

2019 թվականին ՀՀ-ում կայանալիք Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովի աշխատանքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով մշակվել է ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019 միջոցառումը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը:

Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովը համաշխարհային հարթակում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ և ամենահեղինակավոր միջոցառումն է, որը կազմակերպվում է 1978թ.-ից՝ իր շուրջը համախմբելով գրեթե 100 երկրներից մոտ 2000 ՏՀՏ կազմակերպությունների ղեկավարների և մասնագետների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների, կրթական ոլորտի ներկայացուցիչների և այլ պատվավոր հյուրերի։

2019 թվականի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովը ՀՀ-ում անցկացնելու նպատակով 2015 թվականի մարտի 9-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA-World information Technologies and Services Aliance), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Յու Այ Թի Ի Էքսպո» ընկերության միջև ստորագրվել է 2019 թվականին Հայաստանում Համաժողովի անցկացման մասին համաձայնագիր:

Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովը առաջին նմանատիպ խոշոր հեղինակություն ունեցող միջոցառումն է նախկին Խորհրդային միության տարածքում։

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառումը կազմակերպելու մասին որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառումը կազմակերպելու մասին միջոցառմանը կազմակերպման մասին» որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019» միջոցառումը կազմակերպելու մասին որոշման  ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

 

ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019 միջոցառումը կազմակերպելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 Ց Ա Ն Կ

ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019 միջոցառումը կազմակերպելու մասին» որոշման  նախագծի հեղինակների (մշակողների)

 

ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019 միջոցառումը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության կողմից:

      

 Ց Ա Ն Կ

ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019 միջոցառումը կազմակերպելու մասին» միջոցառմանը կազմակերպման մասին» որոշման  նախագիծը

      

ՀՀ կառավարության «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողով-2019 միջոցառումը կազմակերպելու մասին» միջոցառմանը կազմակերպման մասին» որոշման  նախագիծը մշակվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  հիման վրա:

  • Քննարկվել է

    26.07.2017 - 16.08.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8637

Տպել