<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի ____ -ի N -Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը սահմանելու մասին» N 105-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- Որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության» և «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը փոխարինել համապատասխանաբար «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի» և «Արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով․
- Որոշման և հավելվածի ամբողջ տեքստում «պետական մարմիններ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «պետական կառավարման համակարգի մարմիններ» բառերով և դրանց հոլովաձևերով․
- Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
3․ Սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգում ընդգրկված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում մշակել կամ լրամշակել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգից բխող իրենց գերատեսչության պլանը և համաձայնեցնել Արտակարգ իրավիճակների նախարարության ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ:․
- Որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1) կարգում ընդգրկված մարմիններն են՝
ա. ՀՀ տարածքում գործող քաղաքացիական ավիացիայի օդանավակայանները,
բ. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն – լիազոր մարմին,
գ. Արտակարգ իրավիճակների նախարարությունը - ԱԻՆ,
դ. Առողջապահության նախարարությունը - ԱՆ,
ե. Պաշտպանության նախարարությունը - ՊՆ,
զ. Արտաքին գործերի նախարարությունը - ԱԳՆ,
է. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը – ԲՏԱՆ,
ը. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը – ՏԿԵՆ,
թ. Էկոնոմիկայի նախարարությունը – ԷՆ,
ժ.Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը – ԿԳՄՍՆ,
ժա. Ազգային անվտանգության ծառայությունը - ԱԱԾ,
ժբ. Ոստիկանությունը,
ժգ. Պետական եկամուտների կոմիտեն – ՊԵԿ,
ժդ. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը - ՍԱՏՄ,
ժե․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը – ԱԱՏՄ․
- Որոշման հավելվածի ամբողջ տեքստում՝
ա. «քաղավիացիա» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «լիազոր մարմին» բառերով և դրանց հոլովաձևերով,
բ. ՀՀ ԳՆ-ի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն բառերը և ՀՀ ԳՆ հապավումը ու դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «ՍԱՏՄ» հապավումով և դրանց հոլովաձևերով,
գ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն բառերը և ՀՀ ՏԿՏՏՆ հապավումը ու դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «ԲՏԱՆ» հապավումով և դրանց հոլովաձևերով,
դ. ՀՀ ՖՆ հապավումը և դրանց հոլովաձևերը հանել,
ե․ ՏԿԶՆ հապավումը և դրա հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար ՏԿԵՆ հապավումով և դրա հոլովաձևերով,
զ. ՀՀ ԿԱ ԱԱԾ հապավումը և դրա հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար ԱԱԾ հապավումով և դրա հոլովաձևերով,
է. ոստիկանություն բառը և դրա հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար Ոստիկանություն բառով և դրա հոլովաձևով,
ը. ՀՀ ՊԵԿ հապավումը և դրա հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար ՊԵԿ հապավումով և դրա հոլովաձևերով.
- Որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի ժդ․ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ժդ․ աղետ - համայնքի կամ հասարակության բնականոն կենսագործունեությունը խաթարող այն արտակարգ իրավիճակն է, որի վերացումը գերազանցում է սեփական ուժերով հաղթահարելու կարողությունը:.
- Որոշման հավելվածի 20-րդ կետում օդանավակայանի անվտանգության անձնակազմի բառերը փոխարինել օդանավակայանում ծառայություն իրականացնող ոստիկանների բառերով․
- Որոշման հավելվածի 59-րդ կետում ՀՀ ՊՆ-ի հապավումից հետո լրացնել , ԱԱՏՄ-ի հապավումը.
- Որոշման հավելվածի 86-րդ կետում ՀՀ ԱՆ-ն հապավումը փոխարինել ԱԱՏՄ-ն հապավումով.
- Որոշման հավելվածի 89-րդ կետում ՀՀ ԱՆ-ի հապավումը փոխարինել ԱԱՏՄ-ի հապավումով.
- Որոշման հավելվածի 94-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
94. Ազգային աջակցման մարմնում ներառվում են լիազոր մարմինը, ԱԻՆ-ը, ՊՆ-ն, ԱՆ-ն, ՏԿԵՆ-ը, ԱԳՆ-ն, ԲՏԱՆ-ն, ԿԳՄՍՆ-ն, ՊԵԿ-ը, ՍԱՏՄ-ն, ԱԱՏՄ-ն, ԷՆ-ը, Ոստիկանությունը, ԱԱԾ-ն:.
- Որոշման հավելվածի 103-րդ կետի ոստիկանության հապավումից հետո լրացնել , ԱԱՏՄ-ի, ԱԳՆ-ի հապավումը.
- Որոշման հավելվածի 117-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
117. հհ տարածքում խոշոր աղետի դեպքում ՀՀ տարածքում գործող քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների հետ հհ պետական կառավարման համակարգի մարմինների փոխհամագործակցության ուղղություններն են՝
- Լիազոր մարմին՝
ա. ՀՀ քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման իրականացում.
բ. աջակցություն օդանավակայանի կենսագործունեության ապահովմանը.
- ԱԻՆ՝
ա. օդանավակայանում ծագած ԱԻ դեպքում փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացում․
բ. ժամանող միջազգային օգնության գործընթացների ընդհանուր համակարգում․
- ԱՆ՝
ա. տուժած և տարահանված անձնակազմի ու քաղաքացիների բուժսպասարկում․
բ. հիվանդանոցների և շտապ օգնության ծառայության հետ փոխհամագործակցության ապահովում․
գ. կենսաբանական անվտանգության միջոցառումների ապահովում․
դ․ օդանավակայանում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում․
- ԱԳՆ՝ իր լիազորությունների սահմաններում ժամանող միջազգային օգնության, փրկարարական ստորաբաժանումների՝ ՀՀ սահմանահատման միջոցառումների կազմակերպում, մասնակցություն միջազգային ուժերի և իշխանությունների միջև փոխհամագործակցության կազմակերպմանը, անհրաժեշտության դեպքում, ՀՀ կառավարության հանձնարարությամբ, աջակցություն միջազգային փրկարարական ստորաբաժանումներին, մարդասիրական օգնություն բերած խմբերին թարգմանիչներով ապահովման գործընթացի կազմակերպմանը և միջազգային հանրության իրազեկմանը.
- ԲՏԱՆ՝ աջակցություն ժամանած միջազգային ստորաբաժանումներին կապով ապահովման գործընթացի կազմակերպմանը.
- ԷՆ՝
ա․ ժամանող միջազգային օգնության ՀՀ սահմանահատման գործընթացների պարզեցված կարգով կազմակերպման և իրականացման աշխատանքներին աջակցություն՝ երկակի դասին պատկանող ապրանքների ելքի արտոնություն տրամադրելու ուղղությամբ․
բ․ ՀՀ պետական սահմանի հատման կետերում ժամանած միջազգային ստորաբաժանումներին փոխհատուցման սկզբունքով անհրաժեշտության դեպքում ջրով ու սննդով ապահովում․
- ՊՆ՝
ա․ օդանավակայանի կայուն գործունեությանն աջակցություն․
բ․ ժամանող միջազգային օգնության ՀՀ սահմանահատման գործընթացների պարզեցված կարգով կազմակերպման և իրականացման աշխատանքներին աջակցություն՝ ռազմական դասի հնարավոր պատկանող բեռների մուտքի ապահովման ուղղությամբ․
- ՏԿԵՆ՝ ժամանած միջազգային օգնության տեղափոխման համար տրասնպորտային միջոցների, ինչպես նաև փոխհատուցման սկզբունքով՝ վառելիքի ապահովում․
- ԿԳՄՍՆ՝ ազգային աջակցման մարմնի աշխատանքներին աջակցելու, ինչպես նաև ժամանած միջազգային ստորաբաժանումներին թարգմանիչներով (ոչ մասնագիտացված) ապահովելու նպատակով համապատասխան ուսանողների հավաքագրում․
- ԱԱԾ՝ օդանավակայանի գործունեությանն աջակցություն․
- ԱԱՏՄ՝
ա․ ներմուծվող դեղորայքի և բժշկական սարքավորումների նկատմամբ պետական վերահսկողության իրականացում․
բ․ սանիտարակարանտինային հսկողությունը օդանավակայան ժամանող չվերթների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում նաև իրականացնում է առողջապահական միջոցառումներ՝ բժշկական, կանխարգելիչ, սահմանափակող (համաձայնությամբ)․
գ․ կազմակերպում է օդանավակայանում հակահամաճարակային միջոցառումներ․
- ՍԱՏՄ՝ իր լիազորությունների սահմաններում ժամանող փրկարարական ստորաբաժանումների սննդի, որպես մարդասիրական օգնություն բերվող սննդամթերքի և փրկարարական շների ՀՀ պետական սահմանի հատման գործընթացների կարգավորում.
- Ոստիկանություն՝
ա․ հասարակական անվտանգության և ՀՀ մուտքի արտոնագրերի ձևակերպման իրականացում, դեպի օդանավակայան մուտքի և ելքի երթուղիներում հսկիչ անցագրային կետի հիմնում․
բ․ սպասասրահի ուղևորների, ճանապարհող/դիմավորող քաղաքացիների տարահանման իրականացում․
գ․ ժամանած միջազգային ստորաբաժանումներին տեղակայման բազա ուղեկցում և անվտանգության ապահովում.
դ․ օդանավակայանի կայուն գործունեությանն աջակցություն․
- ՊԵԿ՝ ժամանող միջազգային օգնության ՀՀ սահմանահատման գործընթացների պարզեցված կարգով կազմակերպում և իրականացում։։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
31.05.2021 - 15.06.2021
-
Тип
Pешение
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство по чрезвычайным ситуациям
Просмотры 7116
Принт