ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ __________________2021 թվականի N __________-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ hոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու մասին» N 21-Ա որոշման.
1) 1-ին կետի 1-ին ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ Հովհաննես Վրեժի Ջիջյանին (ծնվ.` 2000 թվականի օգոստոսի 31-ին, հասցեն` քաղ. Երևան, Թամանյան փող., 1ա շենք, բն. 1, Ամստերդամի ազատ համալսարան, բակալավրիատ) մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչ տալ տարկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 21-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 21-Ա որոշման 1-ին կետով սահմանված՝ ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:
Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Հովհաննես Վրեժի Ջիջյանն ընդունվել է Ամստերդամի ազատ համալսարանի բակալավրիատ և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 21-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով կետով մինչև ուսումնառության ավարտը 2021 թվականի ձմեռային զորակոչ նրան տրվել է տարկետում:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տեղի է ունեցել ակադեմիական գործընթացի փոփոխություն, որի հետևանքով էլ երկարացվել է Հ.Ջիջյանի բակալավրիատի ծրագրի ավարտի ժամկետ մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 70-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հ. Ջիջյանը հնարավորություն կունենա իր ուսումնառությունը ավարտելու և ներկայանալ զինվորական կոմիսարիատ 2022 թվականի ձմեռայի զորակոչին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 21-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնրավորություն կընձեռվի քաղաքացի Հ. Ջիջյանին ավարտելու ուսումնառությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 21-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
27.05.2021 - 12.06.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 4520
Принт