Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____   __________________2021 թվականի N __________-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի օրենքի 33-րդ հոդվածով և     34-րդ hոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի «Կրթության և  գիտության  բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայությունից տարկետում տալու մասին» N 21-Ա որոշման.

    1)  1-ին կետի 1-ին ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

    2)  2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ Հովհաննես Վրեժի Ջիջյանին (ծնվ.` 2000 թվականի օգոստոսի 31-ին, հասցեն` քաղ. Երևան, Թամանյան փող., 1ա  շենք, բն. 1, Ամստերդամի ազատ համալսարան, բակալավրիատ) մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչ տալ տարկետում:

  

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ       ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

     «Հայաստանի Հանրապետության   կառավարության  2019  թվականի հունվարի 24-ի  N 21-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի   Հանրապետության  կառավարության  որոշման  ընդունումը  բխում է Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2019  թվականի  հունվարի  24-ի «Կրթության և գիտության  բնագավառներում նշանակալի  նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 21-Ա որոշման 1-ին կետով սահմանված՝ ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:

 

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

   Հովհաննես Վրեժի Ջիջյանն ընդունվել է Ամստերդամի ազատ համալսարանի բակալավրիատ և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 21-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով  կետով մինչև ուսումնառության ավարտը 2021 թվականի ձմեռային զորակոչ նրան տրվել է տարկետում:

    Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տեղի է ունեցել ակադեմիական գործընթացի փոփոխություն, որի հետևանքով էլ երկարացվել է Հ.Ջիջյանի բակալավրիատի ծրագրի ավարտի ժամկետ մինչև  2022 թվականի օգոստոսի 31-ը:

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 70-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հ. Ջիջյանը հնարավորություն կունենա իր ուսումնառությունը ավարտելու և ներկայանալ զինվորական կոմիսարիատ 2022 թվականի ձմեռայի  զորակոչին:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 21-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ  հնրավորություն կընձեռվի  քաղաքացի Հ. Ջիջյանին  ավարտելու ուսումնառությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի  N 21-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    27.05.2021 - 12.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4526

Տպել