Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներով կատարված փոփոխություններով շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպիչների (այսուհետ` Կազմակերպիչներ) նկատմամբ առաջացել են լիցենզիայի նոր պայմաններ և պահանջներ, որոնք ներառված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման հավելվածներով հաստատված ստուգաթերթերի հարցաշարերում:  Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման հավելվածներով հաստատված ստուգաթերթերի հարցաշարերը համապատասխանեցնել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքների պահանջներին:

  • Обсуждалось

    11.05.2021 - 26.05.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5131

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

15.05.2021

Հիմնականում համաձայն ենք առաջարկվող օրինագծի հետ: Այդուհանդերձ խնդրահարույց է մնում «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի մ ի շարք կարգավորումներ կապված գովազֆդային վիճակախաղի կազմակերպման հետ: Վիճակախաղի այդ տեսակից հետ կապված իրավակարգավորումները խիստ թերի են և խթան են հանդիսանում ՀՀ բնակչությանը զանգվածային կարգով խաբելու և հարստահարելու համար: Այդ մասին մեր կազմակերպության տարբեր բողոքները ՀՀ ֆինանսների նախարարությաւն և ՀՀ ՊԵԿ արժանանում են քամհարական վերաբերմունքի, իսկ իրավապահ մարմինների կողմից՝ ոչ արդար դատաքննության: Կարծիք է ձևավորվում, որ ՀՀ պետական կառավարման և իրավապահ մարմինները կոլեկտիվ համաձայնության մեջ են գտնվում ոչ բարեխիղճ ու օրինապահ գործարարների հետ և համաձայնեցված կերպով թողտվություն են տալիս վերջիններիս՝ խաբկանքվ հարստահարելու ՀՀ բնակչությանը: Այդ կապակցությամբ կից ուղարկում եմ իմ նամակներն ու ՀՀ ՖՆ և ՊԵԿ պատասխաններն մեր կազմակերպության բողոքներին և խնդրում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Узнать больше