"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն
15.05.2021
Հիմնականում համաձայն ենք առաջարկվող օրինագծի հետ: Այդուհանդերձ խնդրահարույց է մնում «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի մ ի շարք կարգավորումներ կապված գովազֆդային վիճակախաղի կազմակերպման հետ: Վիճակախաղի այդ տեսակից հետ կապված իրավակարգավորումները խիստ թերի են և խթան են հանդիսանում ՀՀ բնակչությանը զանգվածային կարգով խաբելու և հարստահարելու համար: Այդ մասին մեր կազմակերպության տարբեր բողոքները ՀՀ ֆինանսների նախարարությաւն և ՀՀ ՊԵԿ արժանանում են քամհարական վերաբերմունքի, իսկ իրավապահ մարմինների կողմից՝ ոչ արդար դատաքննության: Կարծիք է ձևավորվում, որ ՀՀ պետական կառավարման և իրավապահ մարմինները կոլեկտիվ համաձայնության մեջ են գտնվում ոչ բարեխիղճ ու օրինապահ գործարարների հետ և համաձայնեցված կերպով թողտվություն են տալիս վերջիններիս՝ խաբկանքվ հարստահարելու ՀՀ բնակչությանը: Այդ կապակցությամբ կից ուղարկում եմ իմ նամակներն ու ՀՀ ՖՆ և ՊԵԿ պատասխաններն մեր կազմակերպության բողոքներին և խնդրում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ