«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխության մասին
-
3 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-279-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
- Սույն օրենքը կարգավորում է պետական վերահսկողական ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից պետական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, Ծառայության լիազորությունները, Ծառայության կառուցվածքը, Ծառայության ծառայողների վարքագծի հատուկ կանոնները, ինչպես նաև Ծառայությունում պետական ծառայության հիմնական սկզբունքները, Ծառայությունում պետական ծառայության պաշտոնների դասակարգման, պետական ծառայության դասային աստիճանների, պետական ծառայության պաշտոնի նշանակման, պետական ծառայողների վերապատրաստման, պետական ծառայության կադրերի ռեզերվի, պետական ծառայողների իրավական վիճակի, պետական ծառայության կառավարման և ղեկավարման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
- Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) պետական վերահսկողություն (այսուհետ՝ վերահսկողություն)` Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովմանն ուղղված սույն օրենքով սահմանված գործունեություն, որը Ծառայության կողմից իրականացվում է ուսումնասիրությունների, մշտադիտարկումների և (կամ) ընթացիկ դիտարկումների միջոցով.
2) արդյունավետություն՝ նախատեսված արդյունքին կամ նպատակին հասնելու համար օգտագործված նյութական և ոչ նյութական միջոցների համարժեքությունը ձեռք բերված արդյունքին.
3) օրինականություն` վերահսկվող օբյեկտի գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, ինչպես նաև կնքված գործարքներով սահմանված պահանջներին.
4) պետական միջոցներ` վերահսկվող օբյեկտի կողմից կառավարվող, ձևավորվող կամ ձևավորման ենթակա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր մուտքերը և ելքերը, նյութական ու ոչ նյութական ակտիվները.
5) պետական միջոցների կառավարում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի և ելքերի, նյութական ու ոչ նյութական ակտիվների տնօրինում, տիրապետում կամ օգտագործում.
6) պետական միջոցների ձևավորում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի և ելքերի, նյութական ու ոչ նյութական ակտիվների հավաքում, հասցեագրում.
7) վերահսկվող օբյեկտ՝ սույն օրենքով սահմանված մարմիններ, հիմնարկներ և անձինք, որոնց առնչությամբ Ծառայության կողմից, սույն օրենքով սահմանված լիազորություններին համապատասխան, իրականացվում է պետական վերահսկողություն,
8) ուսումնասիրություն՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կամ ՀՀ վարչապետի հետ համաձայնեցված Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա Ծառայությունում և (կամ) վերահսկվող օբյեկտում սույն օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով իրականացվող վերահսկողական գործառույթների ամբողջություն.
10) մշտադիտարկում` Ծառայության ղեկավարի հանձնարարականի հիման վրա՝ այդ հանձնարարականով սահմանված վերահսկվող օբյեկտի գործունեությանն առնչվող առանձին հարցերի պարզաբանման համար վերահսկվող օբյեկտում սույն օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով իրականացվող վերահսկողական գործառույթների ամբողջություն.
11) ընթացիկ դիտարկում՝ սույն օրենքով սահմանված Ծառայության լիազորությունների շրջանակներում Ծառայությունում ստացված, Ծառայության կողմից ձեռք բերված տեղեկությունների վերլուծության միջոցով պետական միջոցների ձևավորման և կառավարման, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների, պետական մասնակցությամբ կազմակերպությունների և պետական հիմնարկների գործունեության օրինականության և (կամ) արդյունավետության մասով ռիսկերի բացահայտմանն և գնահատմանն ուղղված սույն օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով իրականացվող վերահսկողական գործառույթների ամբողջություն.
12) Ծառայությունում պետական ծառայություն (այսուհետ` պետական ծառայություն)՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն, որն ուղղված է Ծառայության լիազորությունների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը.
13) պետական ծառայության պաշտոն՝ պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.
14) պետական ծառայության պաշտոնների անվանացանկ՝ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պետական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.
15) Ծառայությունում պետական ծառայող (այսուհետ` պետական ծառայող)՝ պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող կամ պետական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձ.
16) պետական ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնն զբաղեցնող պետական ծառայողի համար սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար պետական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.
17) պետական ծառայության դասային աստիճան՝ պետական ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.
18) պետական ծառայողի վերապատրաստում՝ պետական ծառայողի աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթաց (միջոցառում).
19) պետական ծառայության կադրերի ռեզերվ՝ ռեեստր, որտեղ սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով գրանցվում են պետական ծառայության պաշտոններից ազատված պետական ծառայողները, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող պետական ծառայողների.
20) մասնագիտական աշխատանքային ստաժ՝ բարձրագույն կրթության և այդ կրթության մասին վկայող փաստաթղթին համապատասխանող աշխատանքային ստաժ: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակահատվածը:
Հոդված 3. |
Պետական վերահսկողական ծառայությունը |
- Ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ: Սույն օրենքով Ծառայությանը վերապահված լիազորությունները համարվում են ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունները:
ԳԼՈՒԽ 2
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 4. |
Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը |
- Ծառայության գործունեության նպատակն է ապահովել վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:
Հոդված 5. |
Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները |
- Սույն օրենքով սահմանված նպատակով Ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում և սույն օրենքով սահմանված կարգով՝
1) պետական կառավարման համակարգի մարմիններում և պետական հիմնարկներում իրականացնում է վերահսկողություն՝
ա. Կառավարության որոշումների, վարչապետի որոշումների և հանձնարարականների, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի, այդ թվում` hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների կատարման նկատմամբ,
բ. դրանց գործունեության օրինականության և արդյունավետության նկատմամբ,
գ. պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության և օրինականության նկատմամբ.
2) Սահմանադրությամբ նախատեսված կամ օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է վերահսկողություն պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության նկատմամբ․
3) տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման, ինչպես նաև համայնքային բյուջեների ձևավորման և կառավարման օրինականության և արդյունավետության նկատմամբ.
4) վերահսկողություն է իրականացնում պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց մոտ պետական միջոցների ձևավորման օրինականության նպատակով.
5) Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրած (մասնակցությամբ) իրավաբանական անձանց մոտ իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության իրականացման նպատակով.
6) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների կողմ հանդիսացող անձանց մոտ իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքներից բխող և դրանց պայմանների կատարման նկատմամբ, բացառությամբ պայմանագրից բխող ցուցումներ տալու, որն իրականացվում է պայմանագրով Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմնի միջոցով.
7) պետությունից, համայնքից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է վերահսկողություն գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
8) Հայաստանի Հանրապետությունից սուբսիդիա և (կամ) դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնում է վերահսկողություն պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով.
9) վերահսկվող օբյեկտների, այդ թվում՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի կամ հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով վարչապետի համաձայնությամբ իրավասու է առաջարկելու կասեցնե
-
Обсуждалось
06.04.2021 - 26.04.2021
-
Тип
Закон
-
Область
Борьба с коррупцией
-
Министерство
Служба государственного надзора
Просмотры 7278
Принт