Սերմերի և տնկանյութի մասին օրենքը
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ «Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման |
|
1. |
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
Տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության բացակայությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում արտադրված տնկանյութը երբևէ չի հավաստագրվել: 1990-ական թվականներից սկսած հանրապետությունում բացակայում են գիտականորեն հիմնավորված (օրինակելի) տնկարանային տնտեսությունները և չի արտադրվում բարձրորակ ու արժանահավատ տնկանյութ: Սույն ոլորտը կարգավորող միջազգային օրենսդրության ուսումնասիրությունները և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետի դիտարկումները հաշվի առնելով առավել նպատակահարմար է «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 մայիս 2005 թվական) շրջանակներում կանոնակարգել նաև տնկանյութը՝ արտադրությունից մինչև օգտագործում: Բացի դրանից, առկա է վերոնշյալ օրենքում նաև այլ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Վերջին տարիներին նոր, հանրապետության բնակլիմայական պայմաններում չփորձարկված պտղահատապտղային բույսերի սորտերի ներմուծումը և դրանցով արտադրական այգիների հիմնումը, հավաստագրված տնկարանների կողմից ապրանքային բարձր որակով օժտված տնկանյութի արտադրության բացակայությունը, միաժամանակ ժամանակակից ինտենսիվ այգիների և հատապտղանոցների ծավալների շարունակական աճը մեծ անհրաժեշտություն և պահանջ են առաջացնում Հայաստանի Հանրապետությունում տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության առկայության: Հանրապետության գյուղատնտեսության արդյունավետ զարգացման նպատակով կարևորվում է տեղական սերմնաբուծությունից և սերմարտադրությունից բացի ունենալ նաև տեղական տնկարանային արտադրություն, որը կարող է երաշխավորել ոչ միայն պտղահատապտղային այգիների տարածքների ավելացումը, այլ նաև հնարավորություն կընձեռի տնկանյութի արտահանման համար: Տնկանյութի հավաստագրման գործընթացի իրականացման արդյունքում տնտեսավարողների կողմից այգեհիմնման նպատակով կատարված ներդրումները կլինեն արդարացված՝ շնորհիվ տնտեսական արդյունավետության պետական սորտափորձարկումների, հանրապետությունում կիրականացվի գիտականորեն հիմնավորված (օրինակելի) տնկարանային արտադրություն, հնարավորություն կստեղծվի արտադրել արժանահավատ և բարձրորակ տնկանյութ, որը կունենա հավաստագիր և կլինի մրցունակ: Սույն օրենքի ընդունումը կհանգեցնի՝ 1. Ինքնարժեքի նվազման Համաձայն որոշ գնահատականների՝ ներմուծված տնկիների միջին գինը կազմում է 3500-4000 դրամ, իսկ տեղական արտադրության տնկիներինը՝ 1500-2000 դրամ։ Բացի այդ, համաձայն տնկիների արտադրությամբ զբաղվող ընկերությունների գնահատականների՝ բարձր պահանջարկի պարագայում մասշտաբի էֆեկտի հաշվին տեղական արտադրության տնկիի միջին գինը կարող է նվազել լրացուցիչ շուրջ 500 դրամով՝ կազմելով միջինում 1000–1500 դրամ։ Արդյունքում տեղական արտադրության տնկիների գինը կարող է ներմուծվածի նկատամբ շուրջ 70%–ով նվազել։ 2. Ներմուծման փոխարինման Տեղական արտադրության տնկիների ինքնարժեքի ցածր լինելը ավելացնում է տեղական տնկիների գնային մրցունակությունը ներմուծվածի համեմատ, հետևաբար կհանգեցնի մասնակի ներմուծման փոխարինման։ Համաձայն ՎԿ տվյալների՝ 2019 թվականին «0602 Խաղողի, ծառի, թփի շիվ և սածիլ» ապրանքի գծով ներմուծման ծավալը կազմել է 4064 տոննա կամ 13.4 մլն ԱՄՆ դոլար։ Ուստի ներմուծման փոխարինման մասով ստացվող տնտեսական օգուտը կարող է կազմել առավելագույնը շուրջ 13 մլն ԱՄՆ դոլար։ 3. Արտահանման ծավալների ավելացման Համաձայն ԱՎԿ վիճակագրության՝ 2014–2019թթ. Ժամանակահատվածի համար տնկիների արտահնաման միջին տարեկան ցուցանշը կազմել է շուրջ 3400 տոննա կամ 850 հազար ԱՄՆ դոլար։ Ցածր գնի և բարձր որակի պայմաններում ակնկալվում է արտահանման ծավալների աճ դեպի ԵԱՏՄ շուկա, իսկ հավաստագրի առկայության պարագայում դեպի ԵՄ շուկաներ։ Մասնավորապես, «Նորատունկ» ՓԲԸ–ի տվյալների՝ արտահանման ծավալները կարող են ավելացվել շուրջ 4 անգամ՝ կազմելով տարեկան 40–50 հազար տնկի։ 4. Բերքատվության և բերքի որակի բարձրացման Համաձայն միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների՝ երաշխավորվում է, որ միևնույն պայմանների պարագայում չհավաստագրված տնկանյութի նկատմամբ հավաստագրված տնկանյութի օգտագործումը կբարձրացնի բերքատվության ցուցանիշը 20–30%–ով, ինչը էական նշանակություն կթողնի գյուղատնտեսության վրա։ Բացի այդ, հավաստագրված տնկանյութի պարագայում ակնկալվում է որակապես առավել բարձր բերքի ստացում։ |
2․ |
Առաջարկվող կարգավորումների բնույթը Սույն օրենքով կկանոնակարգվի Հայաստանի Հանրապետությունում տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրումների, պահպանության, իրացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները: |
6. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամը, Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամը: |
7. |
Ակնկալվող արդյունքը |
|
Հայաստանի Հանրապետությունում կկանոկարգվի տնկարանային արտադրությունը և կարտադրվի հավաստագրված տնկանյութ, որը կնպաստի պտղահատապտղային այգիների ծավալների ավելացմանը և արտադրության արդյունավետության բարձրացմանը: |
8. |
Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը |
|
Նախագիծը տեղադրված է https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն իրազեկելու նպատակով: |
1. |
ՏԵՂԵԿԱՆՔ «ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտություն է առաջանում: |
-
Обсуждалось
10.03.2021 - 25.03.2021
-
Тип
Закон
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 7062
Принт