Добавить в избранное

В стадии разработки

«Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի (ՀՀ ՊՊՀ) 2000 թվականի դեկտեմբերի 12-ի N 86 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ

Հրամանով կհաստատվեն պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների հաշվարկ­ման (վերահաշվարկման) նյութերի բովանդակությանը, ձևավորմանը և ընդերքաբանական փորձաքննությանը ներկայացվող պահանջները և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման մեթոդական ցուցումները, ինչպես նաև պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոն­դի­ցիա­ների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորման նյութերի բովանդակությանը, ձևավորմանը և ընդերքաբանական փորձաքննության ներկայացման մասին  նոր հրահանգ կհաստատվի:

Հրամանի հաստատումը հնարավորություն կտա կարգավորելու  ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված գործընթացին առնչվող իրավահարաբերությունները:

 

  • Обсуждалось

    24.02.2021 - 11.03.2021

  • Тип

    Приказ решение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5719

Принт

Предложения

Վարդան Մարգարյան

06.03.2021

Ընդերքօգտագործողների աշխատանքը որքան հնարավոր է բարդացնում և ավելորդ ծախսերով են ծանրաբեռնում մի քանի կազմակերպություն կամ գիտաշխատող: Նրանք միշտ, և սովետմիության ժամանակ և այսպես կոչված անկախության խառը տարիներին, հանքարդյունաբերության ոլորտից մեծ գումարներ են վաստակել իրենց իսկ կողմից տարբեր սողանցքներով կառավարության օղակներին՝ այսպես կոչված «օրենսդրական վայ բարեփոխումներ» հրամցնելով, որպեսզի իրենք միշտ աշխատանք ունենան (անընդհատ փոփոխվող նախագծեր կազմեն, պաշարների անհասկանալի պարբերականությամբ վերագնահատումներ իրականացնեն, շուկայական հարաբերությունների պայմաններում ծիծաղելի տեխնիկատնտեսական հաշվարկներ իրականացնեն, որը հենց հաջորդ օրը՝ գների փոփոխմամբ, կարող է անպետք ծախս դառնալ և այլն, և այլն): Ի միջի այլոց, նման անարդյունավետ ծախսերը՝ կապված անիմաստ օրենսդրական «բարեփոխումների» պարտադիր կատարման հետ, փոքրացնում են նաև բյուջե վճարվող Ռոյալթիի և շահութահարկի չափերը:

Узнать больше