Վարդան Մարգարյան
06.03.2021
Ընդերքօգտագործողների աշխատանքը որքան հնարավոր է բարդացնում և ավելորդ ծախսերով են ծանրաբեռնում մի քանի կազմակերպություն կամ գիտաշխատող: Նրանք միշտ, և սովետմիության ժամանակ և այսպես կոչված անկախության խառը տարիներին, հանքարդյունաբերության ոլորտից մեծ գումարներ են վաստակել իրենց իսկ կողմից տարբեր սողանցքներով կառավարության օղակներին՝ այսպես կոչված «օրենսդրական վայ բարեփոխումներ» հրամցնելով, որպեսզի իրենք միշտ աշխատանք ունենան (անընդհատ փոփոխվող նախագծեր կազմեն, պաշարների անհասկանալի պարբերականությամբ վերագնահատումներ իրականացնեն, շուկայական հարաբերությունների պայմաններում ծիծաղելի տեխնիկատնտեսական հաշվարկներ իրականացնեն, որը հենց հաջորդ օրը՝ գների փոփոխմամբ, կարող է անպետք ծախս դառնալ և այլն, և այլն): Ի միջի այլոց, նման անարդյունավետ ծախսերը՝ կապված անիմաստ օրենսդրական «բարեփոխումների» պարտադիր կատարման հետ, փոքրացնում են նաև բյուջե վճարվող Ռոյալթիի և շահութահարկի չափերը: