ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ----------------- 20 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Կառավարությունը որոշում է`
- Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հանրային տվյալների բազաների ցանկը, այդ տվյալների բազաներից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինները սահմանելու մասին» թիվ 979-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Որոշման՝
ա. վերնագրում «ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ» բառերը.
բ. նախաբանում «3-րդ մասը» բառերից հետո լրացնել «և «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը» բառերը.
գ. 1-ին կետում «ծախսերի փոխհատուցման» բառերից հետո լրացնել «և տրամադրվող տվյալների դիմաց վճարի» բառերը.
դ. 2-րդ մասում «վճարվող գումարները» բառերից հետո լրացնել «և տրամադրվող տվյալների դիմաց վճարները»:
- Որոշման հավելվածի՝
ա. Վերնագրում «ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ».
բ. 1-ին կետում «ծախսերի փոխհատուցման» բառերից հետո լրացնել «և տրամադրվող տվյալների դիմաց վճարի» բառերը.
գ. IV գլխի վերնագրում «ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՐՑԸ» բառերը.
դ. 14-րդ կետից հանել «բացառությամբ սույն իրավական ակտի 8-րդ կետով նախատեսված տվյալների տրամադրման դեպքի: Այդ ծախսերը չպետք է գերազանցեն համապատասխան պատասխանատու մարմնի կողմից այդ աշխատանքի կատարման հետ կապված գումարը» բառերը.
ե) լրացնել հետևյալ խմբագրությամբ 14.1-րդ և 14.2-րդ կետերով.
«14.1. Սույն որոշմամբ կամ պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով վարկային բյուրոյին տրամադրվող տվյալների դիմաց գանձվում է վճար:
14.2. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղեկատվական համակարգից վարկային բյուրոյին տրամադրվող տվյալների դիմաց գանձվում է վճար` տարեկան 12.000.000 ՀՀ դրամի չափով: Վճարման կարգը սահմանվում է վարկային բյուրոյի և պատասխանատու մարմնի միջև կնքված պայմանագրով:»:
- 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
16.02.2021 - 03.03.2021
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Финансовая
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 3750
Принт