Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                «    » ----------------- 20   թվականի          N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Կառավարությունը որոշում է`

  1. Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հանրային տվյալների բազաների ցանկը, այդ տվյալների բազաներից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինները սահմանելու մասին» թիվ 979-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) Որոշման՝

ա. վերնագրում «ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ» բառերը.

բ. նախաբանում «3-րդ մասը» բառերից հետո լրացնել «և «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը» բառերը.

գ. 1-ին կետում «ծախսերի փոխհատուցման» բառերից հետո լրացնել «և տրամադրվող տվյալների դիմաց վճարի» բառերը.

դ. 2-րդ մասում «վճարվող գումարները» բառերից հետո լրացնել «և տրամադրվող տվյալների դիմաց վճարները»:

  1. Որոշման հավելվածի՝

ա. Վերնագրում «ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ».

բ. 1-ին կետում «ծախսերի փոխհատուցման» բառերից հետո լրացնել «և տրամադրվող տվյալների դիմաց վճարի» բառերը.

գ. IV գլխի վերնագրում «ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՐՑԸ» բառերը.

դ. 14-րդ կետից հանել «բացառությամբ սույն իրավական ակտի 8-րդ կետով նախատեսված տվյալների տրամադրման դեպքի: Այդ ծախսերը չպետք է գերազանցեն համապատասխան պատասխանատու մարմնի կողմից այդ աշխատանքի կատարման հետ կապված գումարը» բառերը.

ե) լրացնել հետևյալ խմբագրությամբ 14.1-րդ և 14.2-րդ կետերով.

«14.1. Սույն որոշմամբ կամ պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով վարկային բյուրոյին տրամադրվող տվյալների դիմաց գանձվում է վճար:

14.2. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղեկատվական համակարգից վարկային բյուրոյին տրամադրվող տվյալների դիմաց գանձվում է վճար` տարեկան 12.000.000 ՀՀ դրամի չափով: Վճարման կարգը սահմանվում է վարկային բյուրոյի և պատասխանատու մարմնի միջև կնքված պայմանագրով:»:

  1. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    16.02.2021 - 03.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Ֆինանսական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3745

Տպել