«Կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____» ______________ 2020 թվականի № _______ -Ն
ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Կառավարության 2020 թվականի
_________ ____ -ի N ____-Ն որոշման
ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Սույն հավելվածով սահմանվում են կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները:
- Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության կազմակերպման, բնակչության պաշտպանության, սանիտարահամաճարակային անվտանգության և դրա շրջանակներում օրենքով սահմանված համապատասխան միջոցառումների իրականացման նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ու համայնքների բյուջեների միջոցների հաշվին:
- Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները ստեղծում են կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման պաշարներ:
- Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման միջոցների վերաբերյալ համապատասխան հայտով դիմում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, ինչպես նաև աղետների ռիսկի, հետևանքների նվազեցման և վերացման ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնին (այսուհետ՝ Լիազոր մարմին)՝ պետական պահուստում կուտակելու նպատակով:
- Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման միջոցները չբավարարելու դեպքում Լիազոր մարմնի միջոցով համապատասխան հայտերը ներկայացնում են Կառավարությանը՝ հավելյալ ֆինանսական միջոցներ ստանալու նպատակով։
- Լիազոր մարմինը՝ սույն հավելվածի 5-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո մեկ, իսկ լրացուցիչ տեղեկությունների հավաքագրման անհրաժեշտության դեպքում՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Կառավարությանը:
-
Обсуждалось
15.02.2021 - 02.03.2021
-
Тип
Pешение
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство по чрезвычайным ситуациям
Просмотры 6999
Принт