Հիշել նախագիծը

«Կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «____» ______________ 2020 թվականի № _______ -Ն

 

ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Կառավարության 2020 թվականի

_________ ____ -ի N ____-Ն որոշման

 

 

ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Սույն հավելվածով սահմանվում են կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները:
  2. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության կազմակերպման, բնակչության պաշտպանության, սանիտարահամաճարակային անվտանգության և դրա շրջանակներում օրենքով սահմանված համապատասխան միջոցառումների իրականացման նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ու համայնքների բյուջեների միջոցների հաշվին:
  3. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները ստեղծում են կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման պաշարներ:
  4. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման միջոցների վերաբերյալ համապատասխան հայտով դիմում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, ինչպես նաև աղետների ռիսկի, հետևանքների նվազեցման և վերացման ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնին (այսուհետ՝ Լիազոր մարմին)՝ պետական պահուստում կուտակելու նպատակով:
  5. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման միջոցները չբավարարելու դեպքում Լիազոր մարմնի միջոցով համապատասխան հայտերը ներկայացնում են Կառավարությանը՝ հավելյալ ֆինանսական միջոցներ ստանալու նպատակով։
  6. Լիազոր մարմինը՝ սույն հավելվածի 5-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո մեկ, իսկ լրացուցիչ տեղեկությունների հավաքագրման անհրաժեշտության դեպքում՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Կառավարությանը:

 

  • Քննարկվել է

    15.02.2021 - 02.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6995

Տպել