Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1101-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1101-Ն  որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1101-Ն  որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ավտոգազալիցքավորման կայանների կողմից ծավալվող գործունեության նկատմամբ անվտանգության աստիճանի բարձրացմանը և վերահսկողության ուժեղացմանը:

2.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

ԱԳԼՃԿ-ների բաշխիչ աշտարակները՝ դիսպենսերները, կկահավորվեն «911» ծառայության հետ ուղիղ կապի սարքերով: Նշվածը առկա տպիչների միջոցով թույլ կտա ֆիքսել գազի ճնշման սահմանված չափերի բոլոր գերազանցումները, դրանով իսկ, նվազագույն ծախսերով, հեռակա հսկողություն սահմանել լցավորման գործընթացների նկատմամբ: Ընդ որում, հսկողությունը կիրականացվի շուրջօրյա և չի հակասի ստուգումների սահմանափակման պահանջներին:

Տվյալների փոխանցումը կիրականացվի հատուկ ծրագրային փաթեթի միջոցով, որը գործող բոլոր լցակայանների դիսպետչերական կետերից, լցավորվող գազի ջերմաստիճանի  և ճնշման սահմանաչափերի խախտման դեպքում, տեղեկատվությունը առցանց կուղարկի ՃԿԱԿ:

ՃԿԱԿ օպերատիվ տեսապատի վրա ներկայացված կլինի լցակայանների մասին ամբողջական տեղեկատվական շտեմարանը` իրավաբանական անվանումը, հասցեն, տնօրենի ԱԱՀ-ը, դիսպենսերների քանակը և այլն (թվով երեսուն չափորոշիչ)՝ որոշակի երկրաչափական պատկերի տեսքով: Խախտման դեպքում տվյալ պատկերը կստանա կարմիր երանգ և կհնչի ձայնային ազդանշան, կդադարեցվի լցավորման գործընթացը, իսկ օպերատիվ հերթապահը կֆիքսի խախտում կատարած կազմակերպությունը: Ամբողջական տեղեկատվությունը ներկայացված կլինի սերվերային տնտեսությունում, իսկ որպես կապուղի կընտրվի GSM տիրույթում ստեղծվող VPN  արձանագրությամբ ցանցը:  Միևնույն ժամանակ սույն լրացումները ենթադրում են Տեխնիկական կանոնակարգի պահանջների խստացում ելնելով այն հանգամանքից, որ վերջին շրջանում արձանագրվել են մի շարք դժբախտ պատահարներ մահացու ելքով , որի համար հիմք կարող է հանդիսանալ նաև լիցքավորման ժամանակ բնական գազի կոմպրեսացված վառելիքի ճնշումը, որը պետք է լինի ոչ ավելի, քան 19,6 ՄՊա: Սույն փոփոխությունները կվերացնեն բնական գազի կոմպրեսացված վառելիքի բարձր ճնշում տալու հնարավորությունը, որն էլ իր հերթին կապահովի դժբախտ պատահարների, մարդու և շրջակա միջավայրի պաշտպանվածության բարձր մակարդակը և կկրճատի ռիսկերը բնական գազի կոմպրեսացված վառելիքի գծով որևէ դժբախտ պատահարի:

 

 

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ավտոգազալիցքավորման ճնշակայաններում անվտանգության աստիճանի բարձրացումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

Սույն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա : 

ՏԵՂԵԿԱՆՔ

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի և այլ տարիների պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չի առաջացնում:

 

 

     

 

                         

 

  • Обсуждалось

    29.06.2017 - 16.07.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10232

Принт