«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1101-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1101-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի |
||
1. |
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1101-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ավտոգազալիցքավորման կայանների կողմից ծավալվող գործունեության նկատմամբ անվտանգության աստիճանի բարձրացմանը և վերահսկողության ուժեղացմանը: |
|
2. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
ԱԳԼՃԿ-ների բաշխիչ աշտարակները՝ դիսպենսերները, կկահավորվեն «911» ծառայության հետ ուղիղ կապի սարքերով: Նշվածը առկա տպիչների միջոցով թույլ կտա ֆիքսել գազի ճնշման սահմանված չափերի բոլոր գերազանցումները, դրանով իսկ, նվազագույն ծախսերով, հեռակա հսկողություն սահմանել լցավորման գործընթացների նկատմամբ: Ընդ որում, հսկողությունը կիրականացվի շուրջօրյա և չի հակասի ստուգումների սահմանափակման պահանջներին: Տվյալների փոխանցումը կիրականացվի հատուկ ծրագրային փաթեթի միջոցով, որը գործող բոլոր լցակայանների դիսպետչերական կետերից, լցավորվող գազի ջերմաստիճանի և ճնշման սահմանաչափերի խախտման դեպքում, տեղեկատվությունը առցանց կուղարկի ՃԿԱԿ: ՃԿԱԿ օպերատիվ տեսապատի վրա ներկայացված կլինի լցակայանների մասին ամբողջական տեղեկատվական շտեմարանը` իրավաբանական անվանումը, հասցեն, տնօրենի ԱԱՀ-ը, դիսպենսերների քանակը և այլն (թվով երեսուն չափորոշիչ)՝ որոշակի երկրաչափական պատկերի տեսքով: Խախտման դեպքում տվյալ պատկերը կստանա կարմիր երանգ և կհնչի ձայնային ազդանշան, կդադարեցվի լցավորման գործընթացը, իսկ օպերատիվ հերթապահը կֆիքսի խախտում կատարած կազմակերպությունը: Ամբողջական տեղեկատվությունը ներկայացված կլինի սերվերային տնտեսությունում, իսկ որպես կապուղի կընտրվի GSM տիրույթում ստեղծվող VPN արձանագրությամբ ցանցը: Միևնույն ժամանակ սույն լրացումները ենթադրում են Տեխնիկական կանոնակարգի պահանջների խստացում ելնելով այն հանգամանքից, որ վերջին շրջանում արձանագրվել են մի շարք դժբախտ պատահարներ մահացու ելքով , որի համար հիմք կարող է հանդիսանալ նաև լիցքավորման ժամանակ բնական գազի կոմպրեսացված վառելիքի ճնշումը, որը պետք է լինի ոչ ավելի, քան 19,6 ՄՊա: Սույն փոփոխությունները կվերացնեն բնական գազի կոմպրեսացված վառելիքի բարձր ճնշում տալու հնարավորությունը, որն էլ իր հերթին կապահովի դժբախտ պատահարների, մարդու և շրջակա միջավայրի պաշտպանվածության բարձր մակարդակը և կկրճատի ռիսկերը բնական գազի կոմպրեսացված վառելիքի գծով որևէ դժբախտ պատահարի:
|
|
3. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
|
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: |
|
4. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ավտոգազալիցքավորման ճնշակայաններում անվտանգության աստիճանի բարձրացումը: |
|
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին |
||
|
Սույն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա : |
|
ՏԵՂԵԿԱՆՔ Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության |
||
Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի և այլ տարիների պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չի առաջացնում:
|
||
-
Քննարկվել է
29.06.2017 - 16.07.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 10229
Տպել