Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_____  ­_____________ 2020 թվականի    N ________ Լ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի» N 1305-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները.
  • հավելվածի 28-րդ կետի 1-ին ենթակետի՝

ա.  «ժզ.» պարբերությունում  «հետո» բառից հետո լրացնել «՝ մեկամսյա ժամկետում» բառերը,

բ. «իդ.» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «իե.»  պարբերությամբ՝

«իե.տոհմային կենդանիների ձեռքբերումը (ներմուծման դեպքում նաև ներկրումը) իրականացվում է վարկը հաստատելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում (Նախարարության համաձայնությամբ տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, կարող է երկարաձգվել ևս մեկ ամսով)»։

 

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Обсуждалось

    12.01.2021 - 27.01.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6350

Принт