ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 757-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » « » 2020 թվականի N -Ն
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 757-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1․ Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շենքերի, շինությունների դասակարգումը բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության՝
1) բնակելի նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) հասարակական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի,
3) արտադրական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի։
- 2. Մեկից ավելի տարբեր նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքերը, շինություններն ընդգրկվում են սույն որոշմամբ սահմանված այն նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման կազմում, որն ունի ավելի մեծ մակերես՝ բացառությամբ բազմաբնակարան ու բազմաֆունկցիոնալ շենքերի և բնակելի տների։
- 3. Բազմաբնակարան և բազմաֆունկցիոնալ շենքերում գտնվող հասարակական կամ արտադրական նշանակության շինություններն ըստ նպատակային նշանակության դասակարգվում են հասարակական կամ արտադրական նշանակության։
- 4. Բնակելի կառուցապատման հողամասում գտնվող կամ կառուցման համար նախատեսված տնտեսական և օժանդակ շինությունները ըստ նպատակային նշանակության դասակարգվում են բնակելի նշանակության։
- 5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» N 757-Ն որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
-
Обсуждалось
10.12.2020 - 25.12.2020
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 6949
Принт