Հիշել նախագիծը

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 757-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«       »  «                        »  2020 թվականի N     -Ն

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի  N 757-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

   1․ Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շենքերի, շինությունների դասակարգումը բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության՝

   1) բնակելի նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի,

   2) հասարակական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի,

   3) արտադրական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի։

  1. 2. Մեկից ավելի տարբեր նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքերը, շինություններն ընդգրկվում են սույն որոշմամբ սահմանված այն նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման կազմում, որն ունի ավելի մեծ մակերես՝ բացառությամբ բազմաբնակարան ու բազմաֆունկցիոնալ շենքերի և բնակելի տների։
  2. 3. Բազմաբնակարան և բազմաֆունկցիոնալ շենքերում գտնվող հասարակական կամ արտադրական նշանակության շինություններն ըստ նպատակային նշանակության դասակարգվում են հասարակական կամ արտադրական նշանակության։
  3. 4. Բնակելի կառուցապատման հողամասում գտնվող կամ կառուցման համար նախատեսված տնտեսական և օժանդակ շինությունները ըստ նպատակային նշանակության դասակարգվում են բնակելի նշանակության։
  4. 5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» N 757-Ն որոշումը։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:  

 

 

  • Քննարկվել է

    10.12.2020 - 25.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6942

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ