Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Առկա իրավիճակ և կարգավորման ենթակա խնդիր.

Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված է պարտադիր կամ հարկադիր աշխատանքի արգելքը, ինչպես նաև միաժամանակ սահմանված են աշխատանքի այն տեսակները, որոնք չեն համարվում պարտադիր կամ հարկադիր:

Աշխատանքային օրենսդրության սկզբունքները սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածում, որի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը:

Սակայն, ՀՀ օրենսդրությունում դեռևս չկա «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» հասկացության սահմանումը։ Օրենսգրքում այդ մասով լրացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է համապատասխան լրացում կատարել նաև ՀՀ քրեական օրենսգրքում։

2․ Առաջարկվող կարգավորման նպատակը.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգիրքը հանդիսանում է աշխատանքային հարաբերությունները կարգավորող հիմնական նորմերը միավորող օրենսդրական ակտ, որը պետք է լինի հնարավորինս լիակատար՝ լիարժեք կարգավորելով դրանով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները՝ առաջարկվում է, որպեսզի Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԱՄԿ) N 29 հիմնարար կոնվենցիայի պահանջներին համապատասխան (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 25.10.2004, իսկ ուժի մեջ է մտել 17.12.2005), Օրենսգրքում տրվի «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացության, ինչպես նաև վերջինիս համապարփակ արգելքի սահմանումը՝ հաշվի առնելով աշխատանքային իրավունքների պաշտպանության կառուցակարգերում այդ արգելքի էական դերն ու նշանակությունը:

Վերոգրյալն էապես կարևորվում է «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» ԱՄԿ ինչպես N 29, այնպես էլ «Հարկադիր աշխատանքի վերացման մասին» N 105 կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 25.10.2004, իսկ ուժի մեջ է մտել 17.12.2005) պահանջներին Օրենսգրքի համապատասխանության ապահովման տեսանկյունից:

 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից:շ

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերի փաթեթը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4․ Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում Սահմանադրությանը և ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին համապատասխան՝ օրենսդրորեն կտրվի «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացության սահմանումը։

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

          «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի։

  

 

 

 

 

 

  • Обсуждалось

    02.12.2020 - 17.12.2020

  • Тип

    Закон

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5180

Принт

Предложения

Մուշեղ Հովսեփյան

11.12.2020

Քանի որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծում հարկադիր աշխատանքի սահմանման միայն «ոչ կամավոր» բաղադրիչն է սահմանված (լրացվող հոդվածի 2-րդ մասով), առաջարկում եմ նախագծում ոչ սպառիչ ցանկով սահմանել նաև այն դեպքերը, որոնք կարող են սույն հոդվածի իմաստով «պատժի սպառնալիք» համարվել։ Արդյոք աշխատանքի վարձատրության բոլոր տեսակներից (ներառյալ լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները) զրկելու (նվազեցնելու), առաջխաղացման սահմանափակման, աշխատանքի էական պայմանները փոխելու, աշխատողի անօրինական սահմանատման մասին միգրացիոն ծառայություններին հայտնելու սպառնալիքը կարո՞ղ են համարվել «պատժի սպառնալիք»։ Առաջարկում եմ դեպքերը թվարկելիս հաշվի առնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետևյալ գործերը՝ Van der Mussele v. Belgium (N 8919/80), C.N. and V. v. France (N 67724/09), Graziani-Weiss v. Austria (N 31950/06), Tibet Menteş and Others v. Turkey (N 57818/10, 57822/10, 57825/10, 57827/10, 57829/10)։

Մուշեղ Հովսեփյան

11.12.2020

Առաջարկում եմ հիմնավորման մեջ անդրադառնալ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվող հարկադիր աշխատանքի սահմանման բովանդակությանը, այն իրավական խնդիրներին, որոնց լուծմանն է ուղղված առաջարկվող սահմանումը։ Մասնավորապես, առաջարկում եմ մանրամասնել սահմանման երեք հիմնական բաղադրիչները (հատկանիշները)՝ «պատժի սպառնալիք», «ցանկացած աշխատանք» և «ոչ կամովի»։ Արդյոք «ցանկացած աշխատանք» սահմանումը ներառու՞մ է ոչ ֆորմալ տնտեսությունը և որքանո՞վ է ձևակերպումը համադրելի օրենսգրքի 13-րդ հոդվածի հետ։

Узнать больше