Добавить в избранное
В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
1 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մուշեղ Հովսեփյան 11.12.2020 02:17:15 | Առաջարկում եմ հիմնավորման մեջ անդրադառնալ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվող հարկադիր աշխատանքի սահմանման բովանդակությանը, այն իրավական խնդիրներին, որոնց լուծմանն է ուղղված առաջարկվող սահմանումը։ Մասնավորապես, առաջարկում եմ մանրամասնել սահմանման երեք հիմնական բաղադրիչները (հատկանիշները)՝ «պատժի սպառնալիք», «ցանկացած աշխատանք» և «ոչ կամովի»։ Արդյոք «ցանկացած աշխատանք» սահմանումը ներառու՞մ է ոչ ֆորմալ տնտեսությունը և որքանո՞վ է ձևակերպումը համադրելի օրենսգրքի 13-րդ հոդվածի հետ։ | Առաջարկությունն ընդունվել է։ Առաջարկությանը համապատասխան՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնավորումը կխմբագրվի։ | |
2 | Մուշեղ Հովսեփյան 11.12.2020 02:17:15 | Քանի որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծում հարկադիր աշխատանքի սահմանման միայն «ոչ կամավոր» բաղադրիչն է սահմանված (լրացվող հոդվածի 2-րդ մասով), առաջարկում եմ նախագծում ոչ սպառիչ ցանկով սահմանել նաև այն դեպքերը, որոնք կարող են սույն հոդվածի իմաստով «պատժի սպառնալիք» համարվել։ Արդյոք աշխատանքի վարձատրության բոլոր տեսակներից (ներառյալ լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները) զրկելու (նվազեցնելու), առաջխաղացման սահմանափակման, աշխատանքի էական պայմանները փոխելու, աշխատողի անօրինական սահմանատման մասին միգրացիոն ծառայություններին հայտնելու սպառնալիքը կարո՞ղ են համարվել «պատժի սպառնալիք»։ Առաջարկում եմ դեպքերը թվարկելիս հաշվի առնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետևյալ գործերը՝ Van der Mussele v. Belgium (N 8919/80), C.N. and V. v. France (N 67724/09), Graziani-Weiss v. Austria (N 31950/06), Tibet Menteş and Others v. Turkey (N 57818/10, 57822/10, 57825/10, 57827/10, 57829/10)։ | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։ Համամիտ լինելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում «պատժի սպառնալիք» եզրույթի կիրառմամբ չի հստակեցվում, թե որ դեպքերի մասին է խոսքը՝ այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ հարկադիր աշխատանքը ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն համարվում է թրաֆիքինգ կամ շահագործում, գտնում ենք, որ յուրաքանչյուր դեպքում համապատասխան իրավապահ մարմինները պետք է տան կոնկրետ գնահատական, թե արդյոք այս կամ այն աշխատանքը կամ դրսևորված վարքագիծն իր մեջ պարունակում է պատժի սպառնալիք։ Հարկ է նշել նաև, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով տրված պարտադիր կամ հարկադիր աշխատանքի սահմանումը համապատասխանեցված է «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության N 29 կոնվենցիայով տրված սահմանմանը, որում ևս «պատժի սպառնալիք» համարվող առանձին դեպքեր թվարկված չեն։ |