Добавить в избранное

ՐԱՖՖԻ ՏԻԳՐԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՐԱՖՖԻ ՏԻԳՐԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1498-Ա որոշման համաձայն Րաֆֆի Գալստյանին տարկետում է տրվել մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը: Տարկետում ստանալուց հետո Րաֆֆի Գալստյանը շարունակել է իր գործունեությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս:  Րաֆֆի Գալստյանը ներկայացնել է Հայաստանի դասական պարարվեստը միջազգային բեմահարթակներում կատարողական բարձր մակարդակով  և մրցանակային պատվավոր տեղեր գրավել: Հաշվի առնելով Րաֆֆի Գալստյանի մեծ ներդրումը հայ բալետային արվեստում, նրա խոստում­նալից ապագան, հայ բա­լե­տը Հայաստանում և արտերկրում ըստ արժանվույն ներկայացնելու գործու­նեությունը, նման արտիստների խիստ անհրաժեշտությունը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` առաջարկում ենք Րաֆֆի Տիգրանի Գալստյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՐԱՖՖԻ ՏԻԳՐԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Րաֆֆի Տիգրանի Գալստյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կա­ռա­վա­րութ­յան ո­րոշ­ման               ըն­դու­նմամբ այլ ի­րա­վա­կան ակ­տե­րի ընդունման անհրաժեշտություն չի ա­ռա­ջաց­նում:

 

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՐԱՖՖԻ ՏԻԳՐԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Րաֆֆի Տիգրանի Գալստյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կա­ռա­վա­րութ­յան ո­րոշ­ման  ըն­դու­նու­մը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան պե­տա­կան բյու­ջեում  ե­կա­մուտ­նե­րի նվազեցում կամ             ծախ­սե­րի ավելացում  չի ա­ռա­ջաց­նում:

  • Обсуждалось

    02.12.2020 - 17.12.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5256

Принт