ՐԱՖՖԻ ՏԻԳՐԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՐԱՖՖԻ ՏԻԳՐԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1498-Ա որոշման համաձայն Րաֆֆի Գալստյանին տարկետում է տրվել մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը: Տարկետում ստանալուց հետո Րաֆֆի Գալստյանը շարունակել է իր գործունեությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Րաֆֆի Գալստյանը ներկայացնել է Հայաստանի դասական պարարվեստը միջազգային բեմահարթակներում կատարողական բարձր մակարդակով և մրցանակային պատվավոր տեղեր գրավել: Հաշվի առնելով Րաֆֆի Գալստյանի մեծ ներդրումը հայ բալետային արվեստում, նրա խոստումնալից ապագան, հայ բալետը Հայաստանում և արտերկրում ըստ արժանվույն ներկայացնելու գործունեությունը, նման արտիստների խիստ անհրաժեշտությունը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` առաջարկում ենք Րաֆֆի Տիգրանի Գալստյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՐԱՖՖԻ ՏԻԳՐԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Րաֆֆի Տիգրանի Գալստյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՐԱՖՖԻ ՏԻԳՐԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Րաֆֆի Տիգրանի Գալստյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջացնում:
-
Քննարկվել է
02.12.2020 - 17.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 5252
Տպել