Добавить в избранное

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է տրանսֆերային գնագոյացման կար­գա­վորում­­­ների լիարժեք և արդյունավետ ներդրման, ինչպես նաև վերջիններիս կիրառման համար համապատասխան իրավական կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը

2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենս­գիրք) 73-րդ գլխով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորում­ները, սակայն բացա­կայում են անհրաժեշտ հարկային վարչարարություն իրականաց­նելու համար համա­­պատասխան օրենսդրական հիմքերը։ Ընդհանուր առմամբ, նա­խագծի նպատակն է արդեն իսկ սահմանված կարգավորումները համա­պա­տաս­խա­նեցնել միջազգային մոտե­ցում­ներին, ինչպես նաև սահմանել հարկային հսկողություն իրականացնելու ընթացակարգերը։ Օրենս­գր­քի համապատասխան դրույթները մի­ջազ­գային մոտեցումներին համա­պա­տա­ս­խանեց­նելու անհրաժեշտությունը պայմա­նավորված է այն հանգամանքով, որ դրանք մշակվել են դեռևս 2015 թվականին, որից հետո տրանս­ֆերային գնագոյացման կարգավորումներ սահ­մա­նող միջազգային մո­տե­­ցումները էականորեն փոփոխվել են։ Մաս­նա­վորապես․

  1. Տրանսֆերային գնագոյացման կիրառման տեսանկյունից չհաջողված փորձ է հա­մար­­­վում ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների նկատմամբ տրանսֆերային գնագո­յացման կարգավորումների կիրառումը, ուստի նախագծով առաջարկվում են համա­պատ­ասխան փոփոխությունների իրականացում,
  2. Հստակեցվել է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառ­ման շրջա­նակ­ները, մասնավորապես հստակեցվել է մշտական հաստատության միջո­ցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզի­դենտ շահութահարկ վճա­րողների նկատմամբ տրանսֆերային գնագոյացման կի­րառ­ման առանձնահատկությունները։ Այս հստակեցումը կարևոր նշանակություն ունի համաչափ հարկային վարչարարություն իրա­կանացնելու տեսանկյունից, քանի որ դուստր կազմակերպությունների և մշտական հաստա­տութ­յունների միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող անձանց միջև ստեղծվում էր խտրական մոտեցում։
  3. Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման համար կարևո­րա­գույն բաղադրիչ է փոխկապակցված անձինք համարվելու չափանիշների համակարգը, ինչը ամբող­­ջությամբ վերանայվել է։ Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխ­կապակց­ված անձանց շրջանակը չի սահմանափակվում միայն ՀՀ հարկ վճարողներով, իսկ գործող օրենսդրությամբ հարկ վճարողներ են համարվում այն ֆիզիկական անձինք և կազմա­կերպությունները, որոնք Օրենսգրքով ունեն կամ կարող են ունենալ հարկ կամ վճար վճարելու պար­տա­վորություն, ուստի Օրենսգրքի 362-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից առաջարկվել է «անձ» հասկացության կիրառումը, որը համապատասխանում է կրկնակի հար­կումը բացա­ռելու մասին համաձայ­նագրերով նախատեսված տերմինի բովանդակությանը։ Այս փոփո­խութ­յունը թույլ կտա հետագայում խուսափել նաև որոշակի տարընկալումներից այլ երկրների հար­կային մարմին­ների հետ փոխհամաձայնեցման ընթացակարգի իրականացման ժամա­նակ։
  4. Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրումն անմիջակա­նորեն պայ­­­մա­­­նավորված են հարկ վճարողների կողմից հարկային կարգապահության դրսևորման բարձ­ր մակարդակի հետ, սակայն Օրենսգրքով սահմանված չեն հար­կային կարգապա­հության մակարդակի աճը խրախուսող մեխանիզմներ։ Այս առու­մով, նախագծով նախա­տես­վում է բարձր հարկային կարգապահություն ցուցաբերելու դեպքում հարկային պատաս­խա­նատ­­վության ավելի մեղմ միջոցներ։ Միաժամանակ, միջազգային փորձի ուսում­նա­սի­րութ­յունը վկայում է, որ տրանսֆերային գնագոյաց­ման կարգավորումների ներդրման արդ­յունա­վե­տու­թյունն ուղղակիորեն պայմանա­վորված է հարկային պատասխանատվության համա­­­պա­տաս­­խան տեսակների կիրառման հետ։ Մասնավորապես, տրանսֆերային գնագո­յաց­ման համա­­պատաս­խան փաստաթղթեր չներկայացնելու դեպքում, այն է հարկային մարմնի հետ չհա­­մա­գործակցելու դեպքում, աշխարհի բոլոր երկրներում կիրառվում են հարկային պատաս­խա­­նատվության միջոցներ և հակառակը՝ հարկային մարմնի հետ համա­գործակցելու դեպ­քում՝ սահմանված են պատասխա­նատ­վութ­յան մեղմ միջոցներ։ Վերը նշված մոտեցումներն արտա­ցոլ­ված են նա­խագծում։
  5. Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման տե­սան­կյու­նից հատ­կապես կարևոր են տեղեկատվության աղբյուրները, ինչ­պես նաև հարկային մարմնի կողմից վերջին­ներիս ձեռքբերման հնարա­վո­րութ­յունները։ Մասնավորապես, աշխարհում  գործում է տրանս­­ֆերային գնագո­յաց­ման փաստա­թղթավորման եռաստիճան համակարգ՝ յուրա­քանչ­յուրն իրեն բնորոշ ընթացա­կար­գերով։ Նախագծում հստակեցվել են արժանահավատ տե­ղե­­կատ­վություն հանդիսա­ցող աղբյուրները, ինչպես նաև տեղեկությունների ներկայացման եռաստի­ճան համա­կարգը։
  6. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման համակարգը ենթարկվել է առանց­­քային փոփոխությունների, որը պայմանավորված է ՏՀԶԿ «Հարկվող բազայի խեղ­աթ­յու­ր­ում և շահույթի տեղա­­շարժ» ծրագրի (այսուհետ՝ BEPS) մեկնարկով, որի նվազագույն ստան­­դարտներից է «Երկրների միջև փոխանակվող հաշվետվություն» ստանդարտը (BEPS 13-րդ Գործողություն): Նշված ստանդարտը տրանսֆերային գնագոյացման փաստաթղթա­վոր­ման եռաս­տի­­ճան համա­կարգի 3-րդ աստիճանն է, հետևաբար դրա ներդրումը արդյունավետ չի կարող լինել առանց 1-ին և 2-րդ աստիճանների փաստաթղթավորման համակարգի ներ­դր­ման։ Ուշադ­­րության արժանի է նաև այն հանգամանքը, որ «Երկրների միջև փոխանակվող հաշ­վետ­­­վություն» BEPS նվազա­գույն ստանդարտի ներդրումը հանդիսանում է նաև ՀՀ կողմից ստանձ­­­նած պար­տավորություն՝ համաձայն Եվրոպական Միության վար­քա­գծի կանոնների խմբի։

Հարկային թափանցիկության բարձրացման լծակ է հանդիսանում տրանս­ֆերային գնա­­­գոյացման կարգավորումների կիրառման շրջանակներում նախնական գնագոյացման պայմա­նա­վոր­­­­վա­ծությունների (նախնական գնագոյացման պայմա­նա­­վոր­­վածություն) ձեռք բերման հնա­րա­վորութ­յունը, որի օրենսդրական հիմքը նա­խա­գծով ևս նախատեսված է։

Նախագծով նախատեսվող փոփոխությունների մյուս խումբն առնչվում է հար­կային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի սահ­ման­մանը։ Մասնա­վորապես, Օրենսգրքով նախատեսված չէ հարկային հսկո­ղութ­յան ինչ տեսակ է տրանս­ֆերային գնա­­գոյացման ստուգումը և ինչ ընթա­ցա­կարգերով է իրա­կա­նացվելու։ Այս կապակ­ցությամբ, նախագծով սահ­մանվել են տրանս­ֆերային գնա­գո­յացման ստուգման տեսակը, ըն­թա­­ցակարգերը, իրակա­նաց­ման ժամկետները, առանձ­­նահատկությունները։ Միջազգային փոր­ձի ուսումնա­սի­րութ­յունը վկայում է, որ զարգացող երկրներում տրանսֆերային գնա­գոյաց­ման կարգավորումների ներդրման սկզբնական ժամանակաշրջանում տրանսֆերային գնա­գո­յաց­ման ստուգումը հանդի­սանում է առանձին ստուգման տեսակ՝ համա­պա­տասխան ստուգ­­ման շրջանակ­ներով, ժամկետներով և հարկային հետևանքներով։ Հետագայում, հար­կային մարմնի կարողությունների զարգացմանը զուգընթաց, այն կարող է դառնալ համալիր հար­կային ստուգման բաղկացուցիչ մաս, իսկ բարդ ստուգումներին կարող են ներառվել տրանս­ֆերային գնագոյացման ստուգում իրականացնելու համար հատուկ հմտութ­յուններ ունեցող աշխատակիցներ։ Նա­խագծի հիմքում ընկած է վերը նշված տրամա­բա­նությունը։ Միաժամանակ, վերը նշված տրամաբանությունից ելնելով, այն է՝ համա­լիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումները հարկային ստուգում­ների առանձին տեսակներ դասա­կարգելու մոտեցումից, նախատեսվում է նաև տրանս­ֆերային գնագոյացման արդ­յուն­քում ճշգրտված հաշվարկ ներկայացնելու պար­տա­վորություն։    

Նախագծով իրականացվել են նաև տեխնիկական բնույթի մի շարք փոփո­խութ­­յուններ և լրացումներ։

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ-ի կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ սույն նախագիծը կնպաստի տրանսֆերային գնագոյացման կար­գա­վորումների համապատասխանեցմանը միջազգային մոտեցումներին, հար­կա­յին հսկո­ղութ­յան իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահով­մանը, հարկ վճարող-հարկային մարմին հարաբերության թափանցիկության մակար­դակի բարձրացմանը, ինչպես նաև կկանխի հարկվող բազայի քայքայման և շահույթի տեղաշարժի փորձերը: Նախագծով ակնկալվում է տրանսֆերային գնագո­յաց­ման կար­գա­վո­րումների ուղղությամբ ՀՀ ՊԵԿ կող­մից իրականացվող վարչարա­րութ­յան բարելավումը: Նախագիծը կխթանի նաև փոխ­կա­պակց­ված հարկ վճարող­ների միջև միջսահ­մա­նա­յին գործարք­նե­րի պայմանների, դրանց դի­մաց ստաց­ված եկա­մուտ­նե­րի և առա­ջաց­ված հարկվող բա­զա­յի ճշգրիտ ներկայացմանը և հարկ­մա­նը:

 

 

  • Обсуждалось

    05.11.2020 - 06.12.2020

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6172

Принт