Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-իN 1177-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասինՀՀ կառավարության որոշման  նախագծի ընդունման

 

 

1Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ոստիկանության ենթակայությամբ «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեությունը մինչև ընթացիկ տարվա ավարտը երկարաձգելու և լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար իրավական հիմք ապահովելու հանգամանքով։

 

2 Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ կառավարության 16.07.2020թ.-ի «Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը համայնքային ոչ առևտրային կազ­մա­կերպության վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականիմարտի 3-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1177-Ն որոշման 1-ին կետով ՀՀ ոստիկանության ենթակայության «Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչառևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) վերակազմակերպման ձևովվերակազմակերպվում է «Երեխայի զարգացման կենտրոն համայնքային ոչ առևտրային կազ­մա­կերպության (ՀՈԱԿ)՝ հիմնադրի լիազորությունները փոխանցելով Երևան համայնքին։

Նշված որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետով Երևանի քաղաքապետին առաջարկվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում (մինչև  հոկտեմբեր ամիսը) ապահովել ՀՈԱԿ-ի պետական գրանցումը և ՊՈԱԿ-ի գործունեության դադարեցման պետական գրանցումը։

Նշված աշխատանքները դեռևս իրականացված չեն (մեր տեղեկություններով այն նախատեսվում է իրականացնել առաջիկա ֆինանսական տարվա սկզբից՝ 2021թ-ի հունվարից)։ Ըստ այդմ, ՊՈԱԿ-ը շարունակում է իր գործունեությունը ՀՀ ոստիկանության ենթակայությամբ, այն դեպքում,  երբ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացումները նախատեսված էր մինչև 01.10.2020թ- ընկած ժամանակահատվածի համար։

ՊՈԱԿ-ի գործունեության անընդհատությունն ապահովելու, աշխատավարձերի և պարտադիր մյուս ընթացիկ ծախսերի գծով ժամկետանց պարտավորություններ չկուտակելու նպատակով այժմ առաջացել է ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը մինչև ընթացիկ տարվա ավարտը ֆինանսավորելու համար ՀՀ ոստիկանության 2020 թվականի բյուջետային հատկացումների հաշվին 10.7 մլն դրամով ավելացնելու անհրաժեշտություն։

Այն սահմանված ընթացակարգով իրականացնելու համար առաջարկվում է վերը նշված որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև ընթացիկ տարվա ավարտը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվողարդյունքը

Մինչև ՀՈԱԿ-ի վերակազմակերպելը և հիմնադրի լիազորությունները Երևան համայնքին փոխանցելը ՀՀ ոստիկանության ենթակայությամբ «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեությանան ընդհատության ապահովումը։

 

 

ՀՀ   ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-իN 1177-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-իN 1177-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

ՀՀՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-իN 1177-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-իN 1177-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման  նախագծի ընդունման արդյունքում այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չիառաջանա:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ 

 

  • Обсуждалось

    20.10.2020 - 04.11.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6245

Принт