Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-իN 1177-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1․Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ոստիկանության ենթակայությամբ «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեությունը մինչև ընթացիկ տարվա ավարտը երկարաձգելու և լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար իրավական հիմք ապահովելու հանգամանքով։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ կառավարության 16.07.2020թ.-ի «Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականիմարտի 3-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1177-Ն որոշման 1-ին կետով ՀՀ ոստիկանության ենթակայության «Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչառևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) վերակազմակերպման ձևովվերակազմակերպվում է «Երեխայի զարգացման կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ)՝ հիմնադրի լիազորությունները փոխանցելով Երևան համայնքին։
Նշված որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետով Երևանի քաղաքապետին առաջարկվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում (մինչև հոկտեմբեր ամիսը) ապահովել ՀՈԱԿ-ի պետական գրանցումը և ՊՈԱԿ-ի գործունեության դադարեցման պետական գրանցումը։
Նշված աշխատանքները դեռևս իրականացված չեն (մեր տեղեկություններով այն նախատեսվում է իրականացնել առաջիկա ֆինանսական տարվա սկզբից՝ 2021թ-ի հունվարից)։ Ըստ այդմ, ՊՈԱԿ-ը շարունակում է իր գործունեությունը ՀՀ ոստիկանության ենթակայությամբ, այն դեպքում, երբ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացումները նախատեսված էր մինչև 01.10.2020թ- ընկած ժամանակահատվածի համար։
ՊՈԱԿ-ի գործունեության անընդհատությունն ապահովելու, աշխատավարձերի և պարտադիր մյուս ընթացիկ ծախսերի գծով ժամկետանց պարտավորություններ չկուտակելու նպատակով այժմ առաջացել է ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը մինչև ընթացիկ տարվա ավարտը ֆինանսավորելու համար ՀՀ ոստիկանության 2020 թվականի բյուջետային հատկացումների հաշվին 10.7 մլն դրամով ավելացնելու անհրաժեշտություն։
Այն սահմանված ընթացակարգով իրականացնելու համար առաջարկվում է վերը նշված որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև ընթացիկ տարվա ավարտը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվողարդյունքը
Մինչև ՀՈԱԿ-ի վերակազմակերպելը և հիմնադրի լիազորությունները Երևան համայնքին փոխանցելը ՀՀ ոստիկանության ենթակայությամբ «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեությանան ընդհատության ապահովումը։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-իN 1177-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-իN 1177-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀՀՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-իN 1177-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-իN 1177-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չիառաջանա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
20.10.2020 - 04.11.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6369
Տպել