Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1288-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1288-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 25-ին ըն­դուն­ված`«Հայաստանի Հան­րա­պե­­տու­թյան հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայ­մա­նավորված ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1288-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունների կատարումն է։
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ըն­դուն­վել է «Հայաստանի Հան­­րա­պե­­տու­թյան հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն օրենքը:

Բացի այդ, 2019 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկ­ված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը (ուժի մեջ է 2021 թվականի հունվարի 1-ից):

Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1288-Ն որոշմամբ սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգով սահմանված կարգավորումները չեն համապատասխանում վերոնշյալ օրենքներով սահմանված կարգավորումներին։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հան­րա­պե­­տու­թյան հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի5-ի թիվ 1288-Ն որոշման մեջ։
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1288-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:
  4. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի5-ի թիվ 1288-Ն որոշման 1-ին կետով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգը համապատասխանեցնել 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրա­կան կարգավորումներին։
  • Обсуждалось

    16.10.2020 - 01.11.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4577

Принт