«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1288-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1288-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 25-ին ընդունված`«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1288-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունների կատարումն է։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն օրենքը:
Բացի այդ, 2019 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը (ուժի մեջ է 2021 թվականի հունվարի 1-ից):
Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1288-Ն որոշմամբ սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգով սահմանված կարգավորումները չեն համապատասխանում վերոնշյալ օրենքներով սահմանված կարգավորումներին։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի5-ի թիվ 1288-Ն որոշման մեջ։
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1288-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի5-ի թիվ 1288-Ն որոշման 1-ին կետով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգը համապատասխանեցնել 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումներին։
-
Քննարկվել է
16.10.2020 - 01.11.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տնտեսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 4574
Տպել