Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1288-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

_____ _____________ 2020 թվական թիվ  _____-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ5-Ի ԹԻՎ 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգը սահմանելու մասին» թիվ 1288-Ն որոշ­ման 1-ին կետով սահմանված հավելվածի՝

1) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) 2021-2023 թվականների անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում`

ա. ըստ անշարժ գույքի սեփականատերերի` օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասե­րի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ մինչև օրենսգրքի 11-րդ բաժինն ուժի մեջ մտնելը ներկայացված տեղեկությունները,

բ. օրենսգրքի 11-րդ բաժինն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված (բացառությամբ ֆիզիկական անձանց համապարփակ իրավահաջորդության կարգով անցած), ինչպես նաև 2020 թվականի գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներկայացված տեղեկությունները.»,

2) 4-րդ կետի 2-րդ ենթակետում «2020» թիվը փոխարինել «2024» թվով, իսկ «2019» թիվը փոխարինել «2023» թվով,

3) 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի «ա» պարբերություններում «կադաստրային արժեքը՝» բառերից առաջ լրացնել «շուկայական արժեքին մոտարկված» բառերը,

4) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6. Օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով տեղեկատվական համակարգում անշարժ գույքի հարկը յուրաքանչյուր հաշվետու տարվա համար հաշվարկվում է օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված` անշարժ գույքի հարկման յուրաքանչյուր օբյեկտի (հողամասի և (կամ) դրա բարելավման) համար` հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի ներկայացրած տեղեկություններով անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտը նույնականացնող միա­վորի բանալին և արխիվային ծածկագիրը` որպես հողամասերի (բացառու­թյամբ գյու­ղա­տնտե­սական նշանակության հողերի) և (կամ) դրանց բարելավումների շուկա­յա­կան արժեքին մոտարկ­ված կադաստրային արժեքի, գյուղատնտեսական նշանակության հող հան­դիսացող անշարժ գույքի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի և օրենսգրքի 229-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերի արտադրյալ` հիմք ընդունելով օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները, օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները:»,

5) 8-րդ, 15-րդև 27-րդ կետերում «2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն» բառերը փոխարինել «2019 թվականի դեկտեմբերի 19 N 1849-Ն» բառերով,

6) 11-րդ կետում «2018» թիվը փոխարինել «2020» թվով, իսկ նույն կետի 1-ին ենթակետում «օրենսգիրքն» բառը փոխարինել «օրենսգրքի 12-րդ բաժինն» բառերով,

7) 16-րդ կետում «Համաձայն օրենսգրքի 249-րդ հոդվածի՝» բառերը փոխարինել «Օրենսգրքի 249-րդ հոդվածին համապատասխան՝» բառերով,

8) 18-րդ կետի 7-րդ ենթակետում «անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի» բառերը փոխարինել «անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցների գույքահարկի» բառերով, իսկ «կատարվում են» բառերը փոխարինել «կատարվում է» բառերով,

9) 20-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «հարկային» բառը փոխարինել «լիազոր» բառով,

10) 28-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «տարեկան» բառը,

11) 30-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

  • Քննարկվել է

    16.10.2020 - 01.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4576

Տպել