«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2020 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի
N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված 2-րդ հավելվածում.
ա. 1-ին գլուխը լրացնել 2.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Պահեստազորում հաշվառված քաղաքացիների բժշկական հետազոտությունները ներառում են`
1) միկրոպրեցիպիտացիայի ռեակցիան.
2) արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշումը (եթե բացակայում է գրառում զինվորական գրքույկում).
3) ֆլյուորոգրաֆիա կամ կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտությունը.
4) մեզի և արյան ընդհանուր քննությունը.
5) էլեկտրասրտագրումը.
6) որովայնի օրգանների ՈՒՁ հետազոտությունը.
7) տուբերկուլինային մաշկային փորձը:»,
բ. 4-րդ գլխի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «21 մմ» բառերը փոխարինել «17 մմ» բառերով,
գ. 4-րդ գլխի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց մոտ Տարածքային ստորաբաժանումների բժիշկների կողմից հիվանդության հայտնաբերման դեպքում առողջական վիճակի նկատմամբ հսկողությունը, համակարգումը և տեղեկատվության փոխանցումն սպասարկման տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ իրականացվում է համապատասխան Տարածքային ստորաբաժանման ավագ բժշկի կողմից, զորակոչային հանձնաժողովի նախագահի (Տարածքային ստորաբաժանման ղեկավարը) հսկողությամբ:»,
դ. 4-րդ գլխի 16-րդ կետում «զինվորական կոմիսարիատ» բառերը փոխարինել «Տարածքային ստորաբաժանում» բառերով,
ե. 5-րդ գլխի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Քաղաքացիական բժշկական հաստատություններին, ըստ մասնագիտացման ուղղությունների, կցվում են Տարածքային ստորաբաժանումներ՝ համապատասխան Տարածքային ստորաբաժանումում զինվորական հաշվառման վերցված նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումը կամ բուժումն իրականացնելու նպատակով՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև տվյալ տարվա փետրվարի 28-ը:».
3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված 3-րդ հավելվածի 3-րդ կետում «8» թիվը փոխարինել «11» թվով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
29.09.2020 - 15.10.2020
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 9576
Принт