Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ       ՚ ----------- 2020 թվականի N       -Ն

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի

N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված 2-րդ հավելվածում.

ա. 1-ին գլուխը լրացնել 2.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Պահեստազորում հաշվառված քաղաքացիների բժշկական հետազոտությունները ներառում են`

1) միկրոպրեցիպիտացիայի ռեակցիան.

2) արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշումը (եթե բացակայում է գրառում զինվորական գրքույկում).

3) ֆլյուորոգրաֆիա կամ կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտությունը.

4) մեզի և արյան ընդհանուր քննությունը.

5) էլեկտրասրտագրումը.

6) որովայնի օրգանների ՈՒՁ հետազոտությունը.

7) տուբերկուլինային մաշկային փորձը:»,

բ. 4-րդ գլխի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «21 մմ» բառերը փոխարինել «17 մմ» բառերով,

 գ. 4-րդ գլխի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց մոտ Տարածքային ստորաբաժանումների բժիշկների կողմից հիվանդության հայտնաբերման դեպքում առողջական վիճակի նկատմամբ հսկողությունը, համակարգումը և տեղեկատվության փոխանցումն սպասարկման տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ իրականացվում է համապատասխան Տարածքային ստորաբաժանման ավագ բժշկի կողմից, զորակոչային հանձնաժողովի նախագահի (Տարածքային ստորաբաժանման ղեկավարը) հսկողությամբ:»,

դ. 4-րդ գլխի 16-րդ կետում «զինվորական կոմիսարիատ» բառերը փոխարինել «Տարածքային ստորաբաժանում» բառերով,

ե. 5-րդ գլխի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քաղաքացիական բժշկական հաստատություններին, ըստ մասնագիտացման ուղղություն­ների, կցվում են Տարածքային ստորաբաժանումներ՝ համապատասխան Տարածքային ստորաբաժանումում զինվորական հաշվառման վերցված նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումը կամ բուժումն իրականացնելու նպատակով՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև տվյալ տարվա փետրվարի 28-ը:».

3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված 3-րդ հավելվածի 3-րդ կետում «8» թիվը փոխարինել «11» թվով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    29.09.2020 - 15.10.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9718

Տպել