Добавить в избранное

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՏԵԽՆԻԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »  «                 »  2020 թվականի N ...... -Ն

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ  ԵՎ (ԿԱՄ) ՏԵԽՆԻԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

Հաստատել՝ տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման նպատակով լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

                 -ի N       -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՏԵԽՆԻԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

1.Սույն կարգով սահմանվում է տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան շահագործողի (այսուհետ՝ Շահագործող) կողմից այլ շահագործողի օտարման նպատակով լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հետ կապված հարաբերությունները:

2.Շահագործողը տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան օտարելուց առաջ Լիազոր մարմնի համաձայնությունը ստանալու նպատակով Լիազոր մարմին է ներկայացնում դիմում, որը պետք է պարունակի՝

1) Շահագործողի տվյալները (անուն, ազգանուն, հասցե), իրավաբանական անձի դեպքում՝ անվանում, գործունեության հասցե, տնօրենի տվյալները (անուն, ազգանուն, հասցե),

2) տիեզերական գործունեության լիցենզիայի համարը,

3) տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի համապատասխան բնութագրող նշանը կամ դրա գրանցման համարը,

4) օտարման նպատակը,

5) նոր Շահագործողի տվյալները (անուն, ազգանուն, հասցե), իրավաբանական անձի դեպքում՝ անվանում, գործունեության հասցե, տնօրենի տվյալները (անուն, ազգանուն, հասցե)

6) նոր շահագործողի տիեզերական գործունեության լիցենզիայի կամ թույլտվության համարը:

3.Լիազոր մարմինը Շահագործողի դիմումը ստանալուց 15 օրվա ընթացքում տալիս է համաձայնություն տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան օտարելու համար:

4.Շահագործողի դիմումը ստանալուց հետո Լիազոր մարմինը եզրակացություն ստանալու համար հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն:

5.Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ժամկետում համաձայնություն չի տալիս տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան օտարելու համար՝ եթե․

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

2)ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին,

3)դիմող ֆիզիկական կամ իրավաբանական անձն իրավունք չունի զբաղվելու տիեզերական գործունեությամբ,

4)Սույն կարգի 4-րդ կետում նշված մարմիններից (մարմնից) ներկայացվել է բացասական եզրակացություն:  

5.Շահագործողի դիմումը ստանալուց հետո Լիազոր մարմինը դիրքորոշում ստանալու համար հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն:

  • Обсуждалось

    09.09.2020 - 24.09.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6655

Принт