Проект не принят
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » « » 2020 թվականի N ...... -Ն
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
- Հաստատել՝
- Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
- Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման դիմումի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
- Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:
Հավելված N1
ՀՀ կառավարության 2020 թվականի
-ի N -Ն որոշման
ԿԱՐԳ
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման հետ կապված հարաբերությունները:
- Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցումն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ Լիազոր մարմին):
- Լիազոր մարմինը վարում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցամատյան (այսուհետ՝ Գրանցամատյան): Գրանցամատյանի էջերը կարվում և համարակալվում են:
- Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատերը (շահագործողը) տիեզերական տեխնիկան և օբյեկտը տիեզերք արձակելուց առնվազն մեկ ամիս առաջ Գրանցամատյանում գրանցելու համար Լիազոր մարմին է ներկայացնում դիմում, համաձայն հավելված 2-ի:
- Լիազոր մարմինը տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատիրոջ (շահագործողի) դիմումը ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում տիեզերական տեխնիկան և օբյեկտը գրանցում է Գրանցամատյանում:
- Եթե դիմումը ներկայացնելուց հետո ի հայտ է գալիս նոր տեղեկատվություն, ապա Շահագործողը մինչև սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտը Լիազոր մարմին է ներկայացնում այդ տեղեկատվությունը: Այս դեպքում դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարացվել ևս 5 աշխատանքային օրով:
- Լիազոր մարմինը սույն կարգով նախատեսված ժամկետներում մերժում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտի գրանցումը եթե․
1) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին,
3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու տիեզերական գործունեությամբ:
- Գրանցամատյանում տիեզերական տեխնիկան և օբյեկտը գրանցելուց հետո Լիազոր մարմինը համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում է Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարին:
Հավելված N2
ՀՀ կառավարության 2020 թվականի
-ի N -Ն որոշման
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ
Բաժին 1. Դիմումատուի տվյալները
- Եթե տիեզերական տեխնիկան և օբյեկտները պատկանում է մեկից ավելի իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապա գրանցման դիմումը լրացվում է յուրաքանչյուր սուբյեկտի համար առանձին:
(ա) Իրավաբանական անձի դեպքում
Իրավաբանական անձի լրիվ անվանումը |
|
Իրավաբանական անձի տեսակը, պետ. ռեգիստրի տվյալները, ՀՎՀՀ (վկայականի պատճենը կցվում է) |
|
Իրավաբանական անձի գրանցման հասցեն |
|
Իրավաբանական անձի գործունեության հասցեն |
|
Իրավաբանական անձի գրասենյակի փոստային հասցեն |
|
Հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն |
|
Կայքը |
|
(բ) Ֆիզիկական անձի դեպքում
Անուն, Ազգանուն |
|
Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ վկայականի տվյալները (պատճենը կցվում է), ՀՎՀՀ |
|
Հասցեն |
|
Փոստային հասցեն |
|
Հեռախոսահամար, էլ․ հասցե |
|
Քաղաքացիությունը և ազգությունը |
|
Անձնագրային լրիվ տվյալները (պատճենը կցվում է) |
|
- Իրավաբանական անձի 10% և ավել բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց ամբողջական տվյալները.
Իրավական կամ ֆիզիկական անձի անվանումը |
Բաժնեմասի չափը |
Իրավաբանական անձի գրանցման, գործունեության և փոստային հասցեն |
Իրավաբանական անձի տեսակը, պետ. ռեգիստրի տվյալները, հարկային կոդը |
Ֆիզիկական անձի անձնագրային լրիվ տվյալները (պատճենը կցվում է) |
Հեռախոսահամար |
Էլ. հասցե |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բաժին 2. Արտերկրյա լիցենզիաներ և թույլտվություններ
- Ուղեծրային օգտակար բեռի ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում իրավասու մարմինը կարող է ընդունել արտասահմանյան պետությունների կողմից տրված լիցենզիաները և թույլտվությունները։ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից կարող են ճանաչվել արտասահմանյան պետությունների կողմից տրված հետևյալ լիցենզիաները.
- Տիեզերական ուղեծրային աղբից պաշտպանվածության լիցենզիան,
- Ուղեծրային բեռի անվտանգ շահագործման լիցենզիան:
- Անհրաժեշտ է կցել արտասահմանյան պետությունների կողմից տրված լիցենզիայի կամ թույլտվության պատճենը կամ մերժված լինելու դեպքում նշել մերժման պատճառների մասին։ Յուրաքանչյուր արտերկրյա լիցենզիայի կամ թույլտվության համար լրացվում է առանձին ձևանմուշ։
Լիցենզիայի կամ թույլտվություն տրամադրած երկիրը |
|
Արտերկրյա կարգավորողի կամ լիազոր մարմնի կոնտակտային տվյալները և անվանումը, որը տրամադրել է լիցենզիան կամ թույլտվությունը |
|
Ստացող իրավաբանական կամ ֆիզիկական անձի անվանումը և տվյալները |
|
Եթե հայտատուն չի հանդիսանում տվյալ լիցենզիայի կամ թույլտվության սեփականատերը, ապա նշել իրավական փոխհարաբերության հիմքը |
|
Գործունեության տեսակի նկարագրությունը, որի համար ստացված է լիցենզիան կամ թույլտվությունը |
|
Իրավական, արդարադատական համակարգի կողմից լիցենզիայի կամ թույլտվության նույնականացման համարը |
|
Տրման, ուժի մեջ մտնելու ամսաթվերը և գործողության ժամկետը |
|
Դադարեցման կամ հետ կանչման ամսաթիվը |
|
Բաժին 3. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նկարագրությունը, տվյալները
- Մանրամասն նկարագրել Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների այդ թվում ուղեծրային օգտակար բեռի առաքելությունը, միջազգային նշանակությունը և ազգային նշանակությունը, նպատակները, ներառյալ արբանյակների համախումբը (եթե կա), որի մաս է կազմելու օգտակար բեռը, համախմբի մատուցած ծառայությունները, կարողությունները, պատկանելիությունը, նկարագիրը, անվանումները, գործառույթները.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
- Յուրաքանչյուր Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի համար ներկայացնել հետևյալ տեղեկությունները.
Օգտակար բեռի անվանումը և համարը |
|
||
Արձակման /գրանցման/ պետությունը կամ միջազգային միջկառավարական կազմակերպությունը |
|
||
Օգտակար բեռի ծառայության ժամկետը |
|
||
Օգտակար բեռի ուղեծրում գտնվելու ժամկետը |
|
||
Օգտակար բեռի ուղեծրից դուրսբերման ամսաթիվը, ժամը (UTC) |
|
||
Օգտակար բեռի ուղեծիր արձակման վայրը, ամսաթիվը, ժամը (UTC) |
|
||
Ողեծրի բնութագրերը |
|||
Ուղեծրային պտտման պարբերությունը |
Թեքությունը |
Ապոգեյը |
Պերիգեյը |
|
|
|
|
- Յուրաքանչյուր ուղեծրային օգտակար բեռի համար նշել տեղը և կազմակերպությունը, որը պատասխանատու է օգտակար բեռի նախագծման, արտադրության, հավաքման և թեստավորման համար։ Ենթահամակարգերի և բաղադրամասերի արտադրողներին նշելը պարտադիր չէ.
Օգտակար բեռի արտադրողի կամ հավաքողի անվանումը |
|
Արտադրության կամ հավաքման գտնվելու վայրը |
|
- Եթե օգտակար բեռի օգտակար բեռի նախագծման, արտադրության, հավաքման և թեստավորման համար պատասխանատու կազմակերպությունը (ինտեգրատորը) թույտվություն կրողը չէ, անհրաժեշտ է տրամադրել տեղեկություններ ինտեգրատորի մասին.
Ինտեգրատորի անվանումը |
|
Ծառայության հասցեն, հիմնադրման վայրը, գործունեության գլխավոր վայրը |
|
Հեռախոսահամար |
|
Էլ հասցե |
|
Ինտեգրացիայի վայրը |
|
- Տրամադրել մանրամասն տեղեկություններ օգտակար բեռի տվյալների հաղորդման, մշակման, երկրի հեռահար զոնդավորման և հեռակառավարման կապուղիների պաշտպանվածության վերաբերյալ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
- Տրամադրել վերգետնյա կառավարման կայանի կամ կայանների նկարագրությունը, որոնք իրականացնում են օգտակար բեռի կառավարումը կամ ապահովում են հավաքագրված տվյալների ընդունումը ուղեծրից։ Այն պետք է ներառի վերգետնյա կայանների տեղադրման վայրերը, նույնականացման համարները, նրանց հետ կնքված պայմանագրերը․
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Բաժին 4․ Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների բնութագրերը
- Անհրաժեշտ է նկարագրել Տիեզերական տեխնիկան և օբյեկտը՝ այդ թվում օգտակար բեռը, նրա ենթահամակարգերը, կարողությունները և նպատակային օգտագործման ուղղությունները: Այն պետք է ներառի․
- տիեզերական սարքի կառուցվածքը, ֆիզիկական չափերը, քաշը,
- սնուցման ենթահամակարգը,
- հրամանների և տվյալների մշակման ենթահամակարգը,
- կապի ենթահամակարգերը, որոնք օգտագործվում են հեռաչափության, հեռակառավարման, հսկման, տվյալների հաղորդման, դրանց արձանագրությունների, ռադիոհաղորդակների, ընդունիչների, համապատասխան անտենաների բնութագրերը, որոնք օգտագործվում են վերերկրյա կայանների և միջարբանյակային կապի համար,
- այլ ենթահամակարգեր, որոնք կապված են օգտակար բեռի նպատակային գործառույթի և գիտափորձերի հետ,
- տեղորոշման, կողմնորոշման և մանևրման ենթահամակարգերը և հնարավորությունները,
- օպտիկական դիտարկման ենթահամակարգի բնութագրերը և հնարավորությունները։
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Բաժին 5. Հեռահար զոնդավորման օգտակար բեռ
- Ներկայացնել օգտակար բեռի տվիչների և նրանց կարողությունների ամփոփ նկարագրությունը, ներառյալ օգտակար բեռի թողունակության, երկրի մակերևույթի դիտարկման տեսադաշտի, տվյալների պահպանման, վերամշակման հնարավորությունների, գեոլոկացիոն բնութագրերի ճշգրտության մասին տեղեկատվություն:
- Հեռահար զոնդավորման բնութագրերի նկարագրությունը պետք է ընդգրկի ցանկացած ընդունակություն գրանցելու ցանկացած հատկություն Երկրի կամ տիեզերական տարածության այլ օբյեկտի վրա, կամ, օրինակ, զգալ, հետևել այդ օբյեկտների մակերևույթի կամ ընդերքի յուրաքանչյուր շարժում:
- Բոլոր դիապազոնների պասիվ սպեկտրալ տվիչների հիմնական բնութագրերը, ինչպես նաև բոլոր ակտիվ տվիչների (օրինակ ռադարը) նաև մանրամասն նկարագրությունը:
- Կատարել հղումներ դիտարկումների ճշգրտությունը ապահովող համակարգերի մասին՝ GPS, GLONASS, այլ եղանակներ:
- Մեկ արբանյակային դիտարկման (նկարահանման) միջոցով ընդգրկված մակերեսի չափերը:
- Մեկ տեղամասի դիտարկման ժամանակը և այդ ընթացքում կատարված նկարահանումների քանակը:
- Տվյալ տեղամասի դիտարկման պարբերությունը մեկ արբանյակի կամ արբանյակային համախմբի համար՝ եթե այդպիսին կա:
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
- Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հեռահար զոնդավորման մշակված կամ չմշակված տվյալների ստացողների մասին, նշելով հետևյալը.
- Արդյոք թույլտվության ենթադրյալ կրողը կփոխանցի մշակված կամ չմշակված տվյալները այլ գնորդի կամ խմբի,
- Ցանկացած ծրագիր (պլան) օգտակար բեռից ստացված տվյալ պետության տարածքի մշակված կամ չմշակված տվյալների փոխանցման մասին այլ գնորդների կամ խմբի՝ ներառյալ ոչ առևտրային, գիտակրթական կամ այլ հասարակական նպատակներին առչվող տվյալները:
- հեռահար զոնդավորման մշակված կամ չմշակված տվյալների հասանելիության ժամկետները և տեղեկատվություն տվյալների իրական ժամանակում հասանելիության մասին:
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Բաժին 6. Ուղեծրային աղբի և բեկորների նվազեցում
- Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն օգտակար բեռի ուղեծրային աղբի և բեկորների նվազեցման ուղղությամբ իրականացված միջոցառումների պլանի և դրանց Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված միջազգային պայմանագրերին և կոնվենցիաներին համապատասխանության մասին: Ուղեծրային աղբի և բեկորների նվազեցման ուղղությամբ միջոցառումների փորձաքննական եզրակացություն կարող է տրամադրել օգտակար բեռի արտադրողը կամ հայտատուից անկախ լիցենզավորված կազմակերպությունը: Եզրակացության մեջ ներկայացված պետք է լինի կազմակերպության մասին ամբողջական տեղեկատվություն․
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Բաժին 7. Օգտակար բեռի անվտանգ շահագործում
- Ներկայացնել միջոցառումների նկարագրությունը, որոնք երաշխավորում են օգտակար բեռի անվտանգ շահագործումը.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
- Արդյոք դիմումատուն սույն գործունեությանը առնչվող ոլորտում ունի Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների օրենքներով դադարեցված, մերժված լիցենզիա կամ թույլտվություն, կամ ստացել է դրանց մասին ծանուցում՝ մանրամասն նշելով պատճառը.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Բաժին 8. Ռադիոհաճախականային սպեկտրի օգտագործման թույլտվություններ
- Ներկայացնել ուղեծրային օգտակար բեռի կառավարման, հսկման, տվյալների հավաքագրման վերգետնյա կայանների ռադիոհաճախականային սարքերի կողմից օգտագործվող հաճախականությունների համար Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմնի կողմից հատկացված և հեռահաղորդակցության ոլորտի միջազգային մասնագիտացված մարմինների հետ կոորդինացված թույլտվությունների նույնականացման համարները և պատճենները.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Բաժին 9. Տիեզերական տեխնիկան և օբյեկտների ուղեծիր արձակումը
- Մանրամասն ներկայացնել հրթիռակրով կամ այլ օբյեկտներից օգտակար բեռի ուղեծիր արձակման տեխնիկական համակագերի նկարագրությունը, պատկանելիությունը, պայմանագրային հիմքերը.
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
- Ներկայացնել տեղեկատվություն հրթիռակրով կամ այլ օբյեկտներից օգտակար բեռի ուղեծիր արձակման ծառայության մատակարարի մասին.
Օգտակար բեռի արձակման ծառայություն մատուցող իրավաբանական անձի անվանումը |
|
Գրանցման երկիրը, վայրը |
|
Գործունեության հասցեն |
|
Փոստային հասցեն |
|
Մատուցվող ծառայության հասցեն |
|
հեռախոսահամար |
|
Էլ. հասցե |
|
Բաժին 10. Այլ մանրամասներ
- Ներկայացնել դիմումի հետ կապված ցանկացած այլ լրացուցիչ տեղեկատվություն.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Դիմումի մեջ ներկայացված տեղեկատվությունը ամբողջական է, ճշգրիտ.
Անուն, Ազգանուն |
|
Ստորագրություն / կնիք |
|
Ստորագրողի պաշտոնը |
|
Ամսաթիվ |
|
Հավելված N3
ՀՀ կառավարության 2020 թվականի
-ի N -Ն որոշման
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
N |
Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատերը (շահագործողը) |
Տիեզերք արձակող պետության անվանումը, |
Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի` բնութագրիչ նշանը կամ դրա գրանցման համարը |
Տիեզերք արձակելու ամսաթիվը |
Տիեզերք արձակելու տարածքը կամ վայրը |
Տիեզերք արձակելու ժամը (UTC) |
Ուղեծրի հիմնական պարամետրերը |
|||
Թեքումը |
Ապոգեյ |
Պերիգեյ
|
Ընդհանուր գործառույթը |
|||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-
Обсуждалось
09.09.2020 - 24.09.2020
-
Тип
Pешение
-
Область
Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 6583
Принт