Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »  «                 »  2020 թվականի N ...... -Ն

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ  ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Հաստատել՝

 

  • Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

 

  • Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման դիմումի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:

 

  • Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N1

ՀՀ կառավարության 2020 թվականի

                 -ի N       -Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ  ԳՐԱՆՑՄԱՆ

 

  1. Սույն կարգով սահմանվում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման հետ կապված հարաբերությունները:

 

  1. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցումն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ Լիազոր մարմին):

 

  1. Լիազոր մարմինը վարում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցամատյան (այսուհետ՝ Գրանցամատյան): Գրանցամատյանի էջերը կարվում և համարակալվում են:

 

  1. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատերը (շահագործողը) տիեզերական տեխնիկան և օբյեկտը տիեզերք արձակելուց առնվազն մեկ ամիս առաջ Գրանցամատյանում գրանցելու համար Լիազոր մարմին է ներկայացնում դիմում, համաձայն հավելված 2-ի:

 

  1. Լիազոր մարմինը տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատիրոջ (շահագործողի) դիմումը ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում տիեզերական տեխնիկան և օբյեկտը գրանցում է Գրանցամատյանում:

 

  1. Եթե դիմումը ներկայացնելուց հետո ի հայտ է գալիս նոր տեղեկատվություն, ապա Շահագործողը մինչև սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտը Լիազոր մարմին է ներկայացնում այդ տեղեկատվությունը: Այս դեպքում դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարացվել ևս 5 աշխատանքային օրով: 

 

  1. Լիազոր մարմինը սույն կարգով նախատեսված ժամկետներում մերժում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտի գրանցումը եթե․

 

1)            ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

2)            ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին,

3)            դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու տիեզերական գործունեությամբ:

 

  1. Գրանցամատյանում տիեզերական տեխնիկան և օբյեկտը գրանցելուց հետո Լիազոր մարմինը համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում է Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

 

 

 

 

Հավելված N2

ՀՀ կառավարության 2020 թվականի

                 -ի N       -Ն որոշման

 

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

 

 

Բաժին 1. Դիմումատուի տվյալները

 

  • Եթե տիեզերական տեխնիկան և օբյեկտները պատկանում է մեկից ավելի իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապա գրանցման դիմումը լրացվում է յուրաքանչյուր սուբյեկտի համար առանձին:

 

(ա)     Իրավաբանական անձի դեպքում

 

Իրավաբանական անձի լրիվ անվանումը

 

Իրավաբանական անձի տեսակը, պետ. ռեգիստրի տվյալները, ՀՎՀՀ (վկայականի պատճենը կցվում է)

 

Իրավաբանական անձի գրանցման հասցեն

 

Իրավաբանական անձի գործունեության հասցեն

 

Իրավաբանական անձի գրասենյակի փոստային հասցեն

 

Հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն

 

Կայքը

 

 

(բ)      Ֆիզիկական անձի դեպքում

 

Անուն, Ազգանուն

 

Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ վկայականի տվյալները (պատճենը կցվում է), ՀՎՀՀ

 

Հասցեն

 

Փոստային հասցեն

 

Հեռախոսահամար, էլ․ հասցե

 

Քաղաքացիությունը և ազգությունը

 

Անձնագրային լրիվ տվյալները (պատճենը կցվում է)

 

 

  • Իրավաբանական անձի 10% և ավել բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց ամբողջական տվյալները.

 

Իրավական կամ ֆիզիկական անձի անվանումը

Բաժնեմասի չափը

Իրավաբանական անձի գրանցման, գործունեության և փոստային հասցեն

Իրավաբանական անձի տեսակը, պետ. ռեգիստրի տվյալները, հարկային կոդը

Ֆիզիկական անձի անձնագրային լրիվ տվյալները (պատճենը կցվում է)

Հեռախոսահամար

Էլ. հասցե

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժին 2. Արտերկրյա լիցենզիաներ և թույլտվություններ

 

  • Ուղեծրային օգտակար բեռի ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում իրավասու մարմինը կարող է ընդունել արտասահմանյան պետությունների կողմից տրված լիցենզիաները և թույլտվությունները։ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից կարող են ճանաչվել արտասահմանյան պետությունների կողմից տրված հետևյալ լիցենզիաները.

 

  • Տիեզերական ուղեծրային աղբից պաշտպանվածության լիցենզիան,
  • Ուղեծրային բեռի անվտանգ շահագործման լիցենզիան:

 

  • Անհրաժեշտ է կցել արտասահմանյան պետությունների կողմից տրված լիցենզիայի կամ թույլտվության պատճենը կամ մերժված լինելու դեպքում նշել մերժման պատճառների մասին։ Յուրաքանչյուր արտերկրյա լիցենզիայի կամ թույլտվության համար լրացվում է առանձին ձևանմուշ։

 

Լիցենզիայի կամ թույլտվություն տրամադրած երկիրը

 

Արտերկրյա կարգավորողի կամ լիազոր մարմնի կոնտակտային տվյալները և անվանումը, որը տրամադրել է լիցենզիան կամ թույլտվությունը

 

Ստացող իրավաբանական կամ ֆիզիկական անձի անվանումը և տվյալները

 

Եթե հայտատուն չի հանդիսանում տվյալ լիցենզիայի կամ թույլտվության սեփականատերը, ապա նշել իրավական փոխհարաբերության հիմքը

 

Գործունեության տեսակի նկարագրությունը, որի համար ստացված է լիցենզիան կամ թույլտվությունը

 

Իրավական, արդարադատական համակարգի կողմից լիցենզիայի կամ թույլտվության նույնականացման համարը

 

Տրման, ուժի մեջ մտնելու ամսաթվերը և գործողության ժամկետը

 

Դադարեցման կամ հետ կանչման ամսաթիվը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժին 3. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նկարագրությունը, տվյալները

 

  • Մանրամասն նկարագրել Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների այդ թվում ուղեծրային օգտակար բեռի առաքելությունը, միջազգային նշանակությունը և ազգային նշանակությունը, նպատակները, ներառյալ արբանյակների համախումբը (եթե կա), որի մաս է կազմելու օգտակար բեռը, համախմբի մատուցած ծառայությունները, կարողությունները, պատկանելիությունը, նկարագիրը, անվանումները, գործառույթները.

 

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

  • Յուրաքանչյուր Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի համար ներկայացնել հետևյալ տեղեկությունները.

Օգտակար բեռի անվանումը և համարը

 

Արձակման /գրանցման/ պետությունը կամ  միջազգային միջկառավարական կազմակերպությունը

 

Օգտակար բեռի ծառայության ժամկետը

 

Օգտակար բեռի ուղեծրում գտնվելու ժամկետը

 

Օգտակար բեռի ուղեծրից դուրսբերման ամսաթիվը, ժամը (UTC)

 

Օգտակար բեռի ուղեծիր արձակման վայրը, ամսաթիվը, ժամը (UTC)

 

Ողեծրի բնութագրերը

Ուղեծրային պտտման պարբերությունը

Թեքությունը

 

Ապոգեյը

 

Պերիգեյը

 

 

 

 

 

 

  • Յուրաքանչյուր ուղեծրային օգտակար բեռի համար նշել տեղը և կազմակերպությունը, որը պատասխանատու է օգտակար բեռի նախագծման, արտադրության, հավաքման և թեստավորման համար։ Ենթահամակարգերի և բաղադրամասերի արտադրողներին նշելը պարտադիր չէ.

 

Օգտակար բեռի արտադրողի կամ

հավաքողի անվանումը

 

Արտադրության կամ հավաքման

գտնվելու վայրը

 

 

  • Եթե օգտակար բեռի օգտակար բեռի նախագծման, արտադրության, հավաքման և թեստավորման համար պատասխանատու կազմակերպությունը (ինտեգրատորը) թույտվություն կրողը չէ, անհրաժեշտ է տրամադրել տեղեկություններ ինտեգրատորի մասին.

 

Ինտեգրատորի անվանումը

 

Ծառայության հասցեն, հիմնադրման վայրը, գործունեության գլխավոր վայրը

 

Հեռախոսահամար

 

Էլ հասցե

 

Ինտեգրացիայի վայրը

 

 

  • Տրամադրել մանրամասն տեղեկություններ օգտակար բեռի տվյալների հաղորդման, մշակման, երկրի հեռահար զոնդավորման և հեռակառավարման կապուղիների պաշտպանվածության վերաբերյալ.

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

  • Տրամադրել վերգետնյա կառավարման կայանի կամ կայանների նկարագրությունը, որոնք իրականացնում են օգտակար բեռի կառավարումը կամ ապահովում են հավաքագրված տվյալների ընդունումը ուղեծրից։ Այն պետք է ներառի վերգետնյա կայանների տեղադրման վայրերը, նույնականացման համարները, նրանց հետ կնքված պայմանագրերը․

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

 

 

 

 

 

Բաժին 4 Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների բնութագրերը

 

  • Անհրաժեշտ է նկարագրել Տիեզերական տեխնիկան և օբյեկտը՝ այդ թվում օգտակար բեռը, նրա ենթահամակարգերը, կարողությունները և նպատակային օգտագործման ուղղությունները: Այն պետք է ներառի․

 

  • տիեզերական սարքի կառուցվածքը, ֆիզիկական չափերը, քաշը,
  • սնուցման ենթահամակարգը,
  • հրամանների և տվյալների մշակման ենթահամակարգը,
  • կապի ենթահամակարգերը, որոնք օգտագործվում են հեռաչափության, հեռակառավարման, հսկման, տվյալների հաղորդման, դրանց արձանագրությունների, ռադիոհաղորդակների, ընդունիչների, համապատասխան անտենաների բնութագրերը, որոնք օգտագործվում են վերերկրյա կայանների և միջարբանյակային կապի համար,
  • այլ ենթահամակարգեր, որոնք կապված են օգտակար բեռի նպատակային գործառույթի և գիտափորձերի հետ,
  • տեղորոշման, կողմնորոշման և մանևրման ենթահամակարգերը և հնարավորությունները,
  • օպտիկական դիտարկման ենթահամակարգի բնութագրերը և հնարավորությունները։

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

 

Բաժին 5. Հեռահար զոնդավորման օգտակար բեռ

 

  • Ներկայացնել օգտակար բեռի տվիչների և նրանց կարողությունների ամփոփ նկարագրությունը, ներառյալ օգտակար բեռի թողունակության, երկրի մակերևույթի դիտարկման տեսադաշտի, տվյալների պահպանման, վերամշակման հնարավորությունների, գեոլոկացիոն բնութագրերի ճշգրտության մասին տեղեկատվություն:

 

  • Հեռահար զոնդավորման բնութագրերի նկարագրությունը պետք է ընդգրկի ցանկացած ընդունակություն գրանցելու ցանկացած հատկություն Երկրի կամ տիեզերական տարածության այլ օբյեկտի վրա, կամ, օրինակ, զգալ, հետևել այդ օբյեկտների մակերևույթի կամ ընդերքի յուրաքանչյուր շարժում:
  • Բոլոր դիապազոնների պասիվ սպեկտրալ տվիչների հիմնական բնութագրերը, ինչպես նաև բոլոր ակտիվ տվիչների (օրինակ ռադարը) նաև մանրամասն նկարագրությունը:
  • Կատարել հղումներ դիտարկումների ճշգրտությունը ապահովող համակարգերի մասին՝ GPS, GLONASS, այլ եղանակներ:
  • Մեկ արբանյակային դիտարկման (նկարահանման) միջոցով ընդգրկված մակերեսի չափերը:
  • Մեկ տեղամասի դիտարկման ժամանակը և այդ ընթացքում կատարված նկարահանումների քանակը:
  • Տվյալ տեղամասի դիտարկման պարբերությունը մեկ արբանյակի կամ արբանյակային համախմբի համար՝ եթե այդպիսին կա:

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

  • Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հեռահար զոնդավորման մշակված կամ չմշակված տվյալների ստացողների մասին, նշելով հետևյալը.
  • Արդյոք թույլտվության ենթադրյալ կրողը կփոխանցի մշակված կամ չմշակված տվյալները այլ գնորդի կամ խմբի,
  • Ցանկացած ծրագիր (պլան) օգտակար բեռից ստացված տվյալ պետության տարածքի մշակված կամ չմշակված տվյալների փոխանցման մասին այլ գնորդների կամ խմբի՝ ներառյալ ոչ առևտրային, գիտակրթական կամ այլ հասարակական նպատակներին առչվող տվյալները:
  • հեռահար զոնդավորման մշակված կամ չմշակված տվյալների հասանելիության ժամկետները և տեղեկատվություն տվյալների իրական ժամանակում հասանելիության մասին:

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

 

 

 

Բաժին 6. Ուղեծրային աղբի և բեկորների նվազեցում

 

  • Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն օգտակար բեռի ուղեծրային աղբի և բեկորների նվազեցման ուղղությամբ իրականացված միջոցառումների պլանի և դրանց Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված միջազգային պայմանագրերին և կոնվենցիաներին համապատասխանության մասին: Ուղեծրային աղբի և բեկորների նվազեցման ուղղությամբ միջոցառումների փորձաքննական եզրակացություն կարող է տրամադրել օգտակար բեռի արտադրողը կամ հայտատուից անկախ լիցենզավորված կազմակերպությունը: Եզրակացության մեջ ներկայացված պետք է լինի կազմակերպության մասին ամբողջական տեղեկատվություն․

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

 

Բաժին 7. Օգտակար բեռի անվտանգ շահագործում

 

  • Ներկայացնել միջոցառումների նկարագրությունը, որոնք երաշխավորում են օգտակար բեռի անվտանգ շահագործումը.

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Արդյոք դիմումատուն սույն գործունեությանը առնչվող ոլորտում ունի Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների օրենքներով դադարեցված, մերժված լիցենզիա կամ թույլտվություն, կամ ստացել է դրանց մասին ծանուցում՝ մանրամասն նշելով պատճառը.

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

 

 

Բաժին 8. Ռադիոհաճախականային սպեկտրի օգտագործման թույլտվություններ

 

  • Ներկայացնել ուղեծրային օգտակար բեռի կառավարման, հսկման, տվյալների հավաքագրման վերգետնյա կայանների ռադիոհաճախականային սարքերի կողմից օգտագործվող հաճախականությունների համար Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմնի կողմից հատկացված և հեռահաղորդակցության ոլորտի միջազգային մասնագիտացված մարմինների հետ կոորդինացված թույլտվությունների նույնականացման համարները և պատճենները.

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժին 9. Տիեզերական տեխնիկան և օբյեկտների ուղեծիր արձակումը

 

  • Մանրամասն ներկայացնել հրթիռակրով կամ այլ օբյեկտներից օգտակար բեռի ուղեծիր արձակման տեխնիկական համակագերի նկարագրությունը, պատկանելիությունը, պայմանագրային հիմքերը.

 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

  • Ներկայացնել տեղեկատվություն հրթիռակրով կամ այլ օբյեկտներից օգտակար բեռի ուղեծիր արձակման ծառայության մատակարարի մասին.

 

Օգտակար բեռի արձակման ծառայություն մատուցող իրավաբանական անձի անվանումը

 

Գրանցման երկիրը, վայրը

 

Գործունեության հասցեն

 

Փոստային հասցեն

 

Մատուցվող ծառայության հասցեն

 

հեռախոսահամար

 

Էլ. հասցե

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժին 10. Այլ մանրամասներ

 

  • Ներկայացնել դիմումի հետ կապված ցանկացած այլ լրացուցիչ տեղեկատվություն.

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

 

Դիմումի մեջ ներկայացված տեղեկատվությունը ամբողջական է, ճշգրիտ.

 

Անուն, Ազգանուն

 

Ստորագրություն     /    կնիք

 

Ստորագրողի պաշտոնը

 

Ամսաթիվ

 

 

 

 

Հավելված N3

ՀՀ կառավարության 2020 թվականի

                 -ի N       -Ն որոշման

 

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ  ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

N

Տիեզերական տեխնիկայի և  օբյեկտի սեփականատերը (շահագործողը)

Տիեզերք արձակող պետության անվանումը,

Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի` բնութագրիչ նշանը կամ դրա գրանցման համարը

Տիեզերք արձակելու ամսաթիվը

Տիեզերք արձակելու տարածքը կամ վայրը

Տիեզերք արձակելու ժամը

(UTC)

Ուղեծրի հիմնական պարամետրերը

Թեքումը

Ապոգեյ

Պերիգեյ

 

Ընդհանուր գործառույթը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    09.09.2020 - 24.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6580

Տպել