В стадии разработки
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Անհրաժեշտությունը (նպատակը) |
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ՝ ընկերություն/ շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների և դրանց իրականացման ժամկետների հստակեցման նպատակով մշակված ներդրումային պլանի հաստատում և ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների սահմանված ժամկետներում իրականացման ապահովում: |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետաձգման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2012թ.-ին ընդունել է որոշում` ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին: 2014թ. մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 12 արձանագրային որոշման 11-րդ կետով հավանության է արժանացել ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը, որը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլով իրականացվել են ընկերության երկրորդ էներգաբլոկի համակարգերի, կառուցվածքների և սարքավորումների համապարփակ հետազոտությունները: Երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել ընկերության համակարգերի, սարքավորումների և կառուցվածքների փոխարինում/ վերանորոգում: Հաշվի առնելով, որ առաջին փուլի արդյունքներով պայմանավորված Ծրագրում իրականացվել են փոփոխություններ՝ մշակվել է ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանը, որը սույն որոշման առաջին կետով առաջարկվում է հաստատել: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանում ներառված աշխատանքները սահմանված ժամկետներում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սկսել ընկերության առաջին էներգաբլոկի մեքենայական արտադրամասի տեղակայանքների, համակարգերի և սարքավորումների ապամոնտաժման գործընթացը: |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: |
Ակնկալվող արդյունքը |
Ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների և դրանց իրականացման ժամկետների հստակեցում և նախատեսված աշխատանքների պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետում իրականացման ապահովում: |
-
Обсуждалось
16.06.2017 - 10.07.2017
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы
Просмотры 8444
Принт