Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտակ Պողոսյան 02.09.2020 01:53:02 | Ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան: | ||
2 | Արտակ Պողոսյան 02.09.2020 01:53:02 | Ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի «կադաստրային քարտեզներում հայտնաբերված անշարժ գույքի միավորների սխալները ուղղվում են առանց բոլոր սուբյեկտների համաձայնությունների» համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված պահանջներին՝ սեփականության իրավունքները կարող են սահմանափակվել հստակ թվարկված դեպքերում, որոնց ՀՀ կառավարության որոշումները բացակայում են: Մասնավորապես, իրավունքները կարող են սահմանափակվել ՀՀ օրենքներով, դատարանի որոշումներով, հանրային գերակա շահերի նպատակով: Բացի այդ, առանց սեփականատերի համաձայնության ուղղումները կարող ենք լուրջ խնդիրներ հարակից այլ տնտեսական գործունեության կամ փոխկապակցված այլ սեփականության հետ դառնան անհամադրելի: Օրինակ՝ 2 հատ հողատարածք, որոնք ունեն միևնույն սահմանը և 1 հողատարածքի փոփոխությունը կարող է խնդիրներ առաջացնել, որպես միասնական սեփականություն վաճառելու և/կամ տնտեսական գործունեություն իրականացնելու համար: |